- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Ավագանու որոշում թիվ 14-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 փետրվարի 2015 թվականի N 14-Ա

ԹԱԳՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ
ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վանաձորի նոտարական տարածքի նոտար Թագուհի Մարտիրոսյանի դիմումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով՝
Վանաձորի համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է

1. Տիգրան Մեծի պող. թիվ 22 հասցեի քաղաքապետարանի շենքի առաջին հարկի 26.6քմ մակերեսով տարածքը, համաձայն հավելվածի, 5 տարի ժամկետով վարձակալության հանձնել Վանաձորի նոտարական տարածքի նոտար Թագուհի Մարտիրոսյանին, որպես աշխատանքային գրասենյակ օգտագործելու համար:
2. Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավարին` մեկամսյա ժամկետում Թագուհի Մարտիրոսյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիր:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Գ.Քալանթարյան
Գ.Շահինյան
Ա.Հարությունյան
Ա.Օհանյան
Ա.Մատինյան
Ա.Ափինյան
Դ.Սիմոնյան
Ա.Փելեշյան
Վ.Դոխոյան
Հ.Մովսիսյան
Ս.Ղամբարյան

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ