- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Ավագանու որոշում թիվ 12-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 փետրվարի 2015 թվականի N 12-Ա

«ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ» ՄԱՐԶԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՆԹԱՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Գագիկ Ղազարյան» մարզական ակումբի տնօրենի գրությունը և Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետի զեկուցագիրը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով՝
Վանաձորի համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է

Տալ համաձայնություն «Գագիկ Ղազարյան» մարզական ակումբի դահլիճը 2014թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2020թ. դեկտեմբերի 1-ը ենթավարձակալության իրավունքով` 150000/հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ ամսական վարձավճարով տրամադրելու Վանաձորի պետական համալսարանին` ֆիզկուլտուրայի պարապմունքները անցկացնելու նպատակով:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Գ.Քալանթարյան
Ա.Հարությունյան
Ա.Օհանյան
Ա.Մատինյան
Ա.Ափինյան
Դ.Սիմոնյան
Ա.Փելեշյան
Վ.Դոխոյան
Հ.Մովսիսյան
Ս.Ղամբարյան

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ