Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Ավագանու որոշում թիվ 1-Ն

. Ավագանու որոշումներ

am_gerb

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 փետրվարի 2014 թվականի N 1-Ն

ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի
«ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 100-Ն
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի մասին» 2013 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-119-Ն ՀՀ օրենքը, հաշվի առնելով քաղաքապետարանի ԳԿ և ԵՀ բաժնի, ՀԲՏ բաժնի և ՃՔ բաժնի պետերի զեկուցագրերը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով ու «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝
Վանաձորի համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

1. Վանաձորի համայնքի 2014 թվականի բյուջեի եկամտային մասում կատարել 495924,5 հազար դրամի լրացումներ և փոփոխություններ՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
2.Հաստատել 2013թվականի բյուջեի կատարման արդյունքում առաջացած պարտքերն ըստ գործառնական-տնտեսագիտական դասակարգման և ծրագրերի` համաձայն թիվ 2 հավելվածի:
3.Համայնքի բյուջեի ծախսային մասում կատարել 250719,8 հազար դրամի լրացումներ և փոփոխություններ՝ համաձայն թիվ 3 հավելվածի:
4. Բյուջեի տողերը համարել փոփոխված՝ սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերից բխող փոփոխություններին համապատասխան:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ

 

ԿՈՂՄ

Գ.Քալանթարյան
Վ.Դոխոյան
Ս.Աղաբեկյան
Ա.Հարությունյան
Գ.Բադյան
Ա.Օհանյան
Ս.Ղամբարյան
Ա.Փելեշյան
Կ.Պառավյան
Խ.Վարդանյան
Ա.Գրիգորյան

ԴԵՄ

Ա.Խաչատրյան
Վ.Դավիթավյան
Ա.Մատինյան

ՁԵՌՆՊԱՀ

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր