Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Ոստիկանություն-Վանաձորի քաղաքապետարան համագործակցությունը բարձր մակարդակի վրա

. Լուրեր

Այսօր` հունիսի 5-ին, Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի բաժինների պետերի, Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցների և համատիրությունների ղեկավարների հետ:
Հանդիպման ընթացքում ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Է. Շարմազանովը տեղեկացրեց, որ բոլոր նրանք, ովքեր խուսափել են պարտադիր զինվորական ծառայությունից և այժմ գտնվում են արտերկրում ու նրանց նկատմամբ հայտարարված է հետախուզում, հայրենիք վերադառնալիս որևէ պատասխանատվության չեն ենթարկվի իրավապահ մարմինների կողմից:
Ասել է թե՝ ոստիկանությունը նրանց վրայից հանում է հետախուզման որոշումը, եթե տվյալ քաղաքացին ցանկություն է հայտնում ծառայել ՀՀ Զինված ուժերում:
Համատիրությունների ղեկավարների կողմից բարձրացվեցին մի շարք հարցեր: Եղավ առաջարկ ոստիկանության պարեկապահակային ծառայության գումարտակի (հրեշտակներ) ծառայողների ներկայությունն ապահովվել նաև ծայրամասային թաղամասերում:
Հաջորդ բարձրացված հարցը վերաբերում էր Տարոն- 4 թաղամասում ճանապարհային ոստիկանության տեսուչների ծառայությանը, քանի որ, ըստ թաղամասի համատիրության նախագահի` վարորդները շատ հաճախ գերազանցում են արագությունը, իմանալով, որ նշված հատվածը ճանապարհային ոստիկանության տեսուչների կողմից չի հսկվում: Հանդիպման ընթացքում բարձրացվեցին մի շարք այլ հարցեր՝ ուղղված ոստիկանության ներկայացուցիչներին, դրանց տրվեցին սպառիչ պատասխաններ:
Հաջորդ խնդիրը վերաբերում էր շենքերի հասցեափոխությանը, ինչն առաջիկայում կլուծվի ոստիկանության անձնագրային տեսչության և Վանաձորի քաղաքապետարանի համատիրությունների և բնակարանային տնտեսության բաժնի համատեղ աշխատանքի արդյունքում:
Կարևորելով օրվա քննակումները, Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Միքայել Չոբանյանը հանդիպման ընթացքում շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ նշելով, որ նմանատիպ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ, իսկ ոստիկանություն – քաղաքապետարան կապը հանդիպումից հանդիպում ավելի է ամրապնդվելու:

P1370348

P1370349

P1370353

P1370358

P1370360

P1370361

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր