ՈՐՈՇՈՒՄ N 2-Ն

 


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 փետրվարի 2019 թվականի N  2-Ն

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29 –Ի ԹԻՎ 129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ  հոդվածներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

  1. Վանաձոր համայնքի բյուջեի եկամտային մասում կատարել 422284.9 (չորս հարյուր քսաներկու միլիոն երկու հարյուր ութսունչորս հազար ինը հարյուր) ՀՀ դրամի փոփոխություններ` համաձայն հավելված թիվ 1-ի:
  2.     Վանաձոր համայնքի բյուջեի ծախսային մասում կատարել 422284.9 (չորս հարյուր քսաներկու միլիոն երկու հարյուր ութսունչորս հազար ինը հարյուր)  ՀՀ դրամի փոփոխություններ` համաձայն հավելված թիվ 2-ի:
  3.   Համայնքի  բյուջեի տողերը համարել փոփոխված` սույն որոշման 1-ին և 2-րդ կետերից բխող  փոփոխություններին  համապատասխան:

     4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ԿՈՂՄ ( 27 ) ԴԵՄ( 0) ՁԵՌՆՊԱՀ ( 1 )
Մ.Ասլանյան Ս.Աղաբեկյան Ա.Կարապետյան
Գ.Քալանթարյան Ա.Փելեշյան
Ա.Գրիգորյան Կ.Դավթյան
Վ.Դոխոյան Է.Մովսիսյան
Խ.Վարդանյան Ք.  Մարուքյան
Ա.Մատինյան Կ. Ղուկասյան
Հ.Մովսիսյան Հ.Սիմիկյան
Մ.Հովհաննիսյան Վ.Կռոյան
Ա.Ափինյան Ա.Լոքյան
Վ.Ավագյան Ռ.Մարգարյան
Դ.Սիմոնյան Կ.Բեկչյան
Ս.Մելքոնյան Մ.Ապերյան
Ս.Ղամբարյան Հ.Ղամբարյան
Դ.Հակոբյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like