ՈՐՈՇՈՒՄ N 20

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մարտի 2020 թվականի N  20

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ <<ՉՈՒԽԱՋՅԱՆ, ԼԱԼՎԱՐԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՅԹԵՐԻ ԿԱՊԻՏԱԼ ՆՈՐՈԳՈՒՄ>> ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՅՏԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշմամբ` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Վանաձոր համայնքի «Շառլ Ազնավուրի» անվան այգու հիմնանորոգում, Տարոն-2 և Տարոն-4 այգիների կառուցում» սուբվենցիայի հայտին՝ համաձայն հավելվածի:
2. Ծրագրի արժեքը սահմանել 234 218 390 (երկու հարյուր երեսունչորս միլիոն երկու հարյուր տասնութ հազար երեք հարյուր իննսուն) Հայաստանի Հանրապետության դրամ, որից 116 531 034 /60%/ հարյուր տասնվեց միլիոն հինգ հարյուր երեսունմեկ հազար երեսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ համաֆինանսավորման տեսքով ներդնում է համայնքը՝ Վանաձոր համայնքի 2020 թվականի բյուջեի 06 բաժնի 6-րդ խմբի 1-ին դասի գործառնական դասակարգման 5113 /Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/  հոդվածից, այլ ներդրող՝ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» ՀԿ 24 000 000 /քսան չորս միլիոն/ Հայաստանի Հանրապետության դրամ /10,2%/:
3․ Ծրագրի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Վանաձոր համայնքի ղեկավարը:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշմամբ` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված «Չուխաջյան, Լալվարի փողոցների և կենտրոնական մայթերի կապիտալ նորոգում» սուբվենցիայի հայտին՝ համաձայն հավելվածի:

2.Ծրագրի արժեքը սահմանել 438 246 270 (չորս հարյուր երեսունութ միլիոն երկու հարյուր քառասունվեց հազար երկու հարյուր յոթանասուն) Հայաստանի Հանրապետության դրամ, որից 197 210 821,5 /45%/ (հարյուր իննսունյոթ միլիոն երկու հարյուր տասը հազար ութ հարյուր քսանմեկ ամբողջ հինգ) Հայաստանի Հանրապետության դրամ համաֆինանսավորման տեսքով ներդնում է համայնքը՝ Վանաձոր համայնքի 2020 թվականի բյուջեի 04 բաժնի 5-րդ խմբի 1-ին դասի գործառնական դասակարգման 5113 /Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/  հոդվածից:

3․Ծրագրի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Վանաձոր համայնքի ղեկավարը:

ԿՈՂՄ (26) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (0)
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան
Ա.Գրիգորյան Ա.Խաչատրյան
Խ.Վարդանյան Ք.  Մարուքյան
Վ.Դոխոյան Ա.Ավետյան
Ա.Մատինյան Ա.Սիրադեղյան
Ա.Ափինյան Հ.Սիմիկյան
Հ.Մովսիսյան Ա.Կարապետյան
Մ.Հովհաննիսյան Կ.Բեկչյան
Վ.Ավագյան Մ.Ապերյան
Դ.Սիմոնյան Հ.Ղամբարյան
Ս.Մելքոնյան Դ.Հակոբյան
Ս.Ղամբարյան Ս.Աղաբեկյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like