- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Վանաձոր քաղաքի վոլեյբոլի գավաթի խաղարկություն

Նոյեմբերի 4-6-ը համաձայն Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի, Ա. Ազարյանի անվան <<Կենտրոն>> համալիր մարզադպրոցի մարզադահլիճում անց է կացվել Վանաձոր քաղաքի տղաների և աղջիկների վոլեյբոլի գավաթի խաղարկություն: Մասնակցել են  ավագ դպրոցների, քոլեջների, ուսումնարանների աղջիկների  և տղաների 4-ական հավաքական թիմեր:

Աղջիկների մրցումներում առաջին տեղ է գրավել թիվ 13 ավագ դպրոցի թիմը, երկրորդ տեղ` թիվ 11 ավագ դպրոցի թիմը, երրորդ տեղ` <<Պոլիտեխնիկական քոլեջի>> թիմը:

Տղաների մրցումներում առաջին տեղ է գրավել թիվ 11 ավագ դպրոցի թիմը, երկրորդ տեղ` թիվ 6-րդ դպրոցի թիմը, երրորդ տեղ` <<Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի>> թիմը:

Գավաթի խաղարկությունում հաղթող և մրցանակակիր թիմերը պարգևատրվել են   համայնքապետարանի կողմից սահմանված համապատասխան կարգի պատվոգրերով, գավաթներով և մեդալներով:

Աղջիկների մրցումներում լավագույն խաղացողներ են ճանաչվել  Գոհար Հակոբյանը  /թիվ 11 ավագ դպրոց/, Էլլադա Ալավերդյանը /թիվ 13 ավագ դպրոց/, Մերի Հովհաննիսյանը /թիվ 13 ավագ դպրոց/:

Տղաների մրցումներում լավագույն խաղացողներ  են ճանաչվել  Դավիթ Սերոբյանը  /թիվ 11  ավագ դպրոց/,  Սերյոժա Առաքելանը /<<Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ>>/, Մեսրոպ Մազմանյանը /թիվ 6 դպրոց/: Նրանք պարգևատրվել են մարզական արձանիկներով և պատվոգրերով:

Շնորհակալագրեր են հանձնվել մրցավարներին, Ա. Ազարյանի անվան <<Կենտրոն>> համալիր մարզադպրոցի  տնօրինությանը և ոստիկանության աշխատակիցներին:

[1] [2] [3]

 

 

[4] [5]