Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձոր քաղաքի վոլեյբոլի գավաթի խաղարկություն

. Լուրեր

Հոկտեմբերի 20-23-ը համաձայն Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի, Ա.Ազարյանի անվան <<Կենտրոն>> համալիր մարզադպրոցի մարզադահլիճում անց է կացվել Վանաձոր քաղաքի տղաների և աղջիկների վոլեյբոլի գավաթի խաղարկություն: Մասնակցել են ավագ դպրոցների, քոլեջների աղջիկների 7, իսկ տղաների 10 հավաքական թիմ:
Տղաների մրցումներում առաջին տեղ է գրավել 11-րդ ավագ դպրոցի թիմը, երկրորդ տեղ` <<Էվրիկա>> հատուկ դպրոցի թիմը, երրորդ տեղ` ՎՊՀ-ի վարժարանի թիմը:
Աղջիկների մրցումներում առաջին տեղ է գրավել 11-րդ ավագ դպրոցի թիմը, երկրորդ տեղ` 13-րդ ավագ դպրոցի թիմը, երրորդ տեղ` 5-րդ ավագ դպրոցի թիմը:
Գավաթի խաղարկությունում հաղթող և մրցանակակիր թիմերը պարգևատրվել են քաղաքապետարանի կողմից սահմանված համապատասխան կարգի պատվոգրերով և գավաթներով:
Տղաների մրցումներում լավագույն խաղացող է ճանաչվել Անդրանիկ Մխիթարյանը /11-րդ ավագ դպրոց/, լավագույն հարձակվող` Տարոն Ավոյանը /<<Էվրիկա>> հատուկ դպրոց/:
Աղջիկների մրցումներում լավագույն խաղացող է ճանաչվել Հայարփի Մանուկյանը /13-րդ ավագ դպրոց/, լավագույն հարձակվող` Գոհար Թադևոսյանը /11-րդ ավագ դպրոց/: Նրանք պարգևատրվել են հուշանվերներով և պատվոգրերով:
Շնորհակալագրեր են հանձնվել նաև մրցավարներին, ոստիկանության աշխատակիցներին:

DSC_3802 DSC_3797 DSC_3794 DSC_3790 DSC_3779

Ֆիզկուլտուրայի և սպորտի բաժին

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր