Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Ոչ մի լավ նախաձեռնություն անպատիժ չի մնում

. Լուրեր

Մամուլը հստակ պարբերականությամբ շրջանառում է Վանաձորի քաղաքապետարանի բյուջեի վրա ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ ԱՆ դատական ակտերի հարկադիր ծառայությաւնը (ԴԱՀԿ) կողմից կալանք դնելու վերաբերյալ տեղեկատվությունը:

Վերոհիշալի վերաբերյալ պարզաբանումներ է տվել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը.

՛՛Հարցը վերաբերում է  Վանաձորի Տիգրան Մեծի 73 շենքի այն 12 շահառուներին, ովքեր երկրաշարժի հետևանքով մնացել էին անօթևան և բնակվում էին քանդված շենքի տարածքում տեղադրված տնակներում: Տեղեկացնեմ նաև, որ բնակիչները տնակների հարևանությամբ կենդանիներ էին պահում և այդ գործունեության արդյունքում առաջացած գարշահոտությունն առաջացնում էր քաղաքացիների դժգոհությունը:

Քաղաքապետարանը լուրջ առաջադրանք ստացավ քաղաքի կենտրոնում վերացնել այդ տնակային բնակատեղը, ինչը կարելի էր անել նաև ոստիկանության ուժերով ՝ օրինական կարգով հանելով տնակները: Այդ բնակիչներն ընդգրկված էին քաղաքապետարանի աղետի հետևանքով բնակմակերես  կորցրած բնակարանային հերթացուցակում: Նման կարգի ընտանիքների բնակարանային խնդիրը լուծվում է պետական մակարդակով:

Սակայն իմ կողմից որոշում կայացվեց և տարածքի աճուրդային վաճառքի համար պայման առաջադրվեց, որ  հաղթողը կառուցվելիք բազմաբնակարան շենքից 12 բնակարան կհատկացնի  նախկին բնակչներին:

Քաղաքացիները որոշակի անվստահություն ունեին այս նախաձեռնության նկատմամբ և լրացուցիչ երաշխիքներ ստանալու նպատակով խնդրեցին պայմանագիր կնքել, որ եթե շենքը չկառուցվի , ապա գոնե բնակարանների դիմաց շուկայական արժեքով գումարը հատկացվի: Բանավոր խոստումն ամրագրվեց գրավոր հավաստմամբ:

2013 թվականի հոկտեմբերի 1-ից  շենքի 12 բնակարաններ էլ պատրաստ են և  վիճակահանության միջոցով հատկացվել են ընտանիքներին: Սակայն վիճակահանությանը չի մասնակցել Չատինյաննների ընտանիքը՝ նախապես մտադրվելով բնակարանի փոխարեն փորձել ստանալ գումարը: Ավելին, Չատինյանների ընտանիքը չի ներկայացրել նաև անհրաժեշտ փաստաթղթերը, որպեսզի բնակարանի կադաստրային հատկացում կատարվի:

Այժմ Չատինյանների բնակարանն ամբողջովին վերանորգված սպասում, թե երբ նրանք կբարեհաճեն տեր կանգնել իրենց բնակմակերեսին: Հավանաբար Չատինյանների ընտանիքին շտապ գումար էր անհրաժեշտ և նրանք գնացել են դատական ճանապարհով: Նրանք, օգտագործելով վերոհիշյալ պայմանագիրը, դատական հայց են ներկայացրել քաղաքապետարանի դեմ և   ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ ԱՆ դատական ակտերի հարկադիր ծառայությաւնը (ԴԱՀԿ) կողմից 13 մլն դրամի չափով կալանք է դրվել  քաղաքապետարանի հաշվի վրա:

Ներկայումս գործը գտնվում է  ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում և ինչպիսի վճիռ էլ կայացնի դատարանը, հետագայում հարցը կլուծվի այնպես, որ համայնքի բյուջեն վնասներ չի կրի:

Եվ հետո,  երկրաշարժի հետևանքով քանդված Վանաձորի Տիգրան Մեծի 73 շենքում բնակվել են 75 ընտանիքներ, որոնցից 27-ը դեռևս բնակարան չեն ստացել: Այդ 27 ընտանիքներից 12-ին բնակարան հատկացվեց նորակառույց շենքում, քանի որ նրանք բնակվում էին տնակներում:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր