Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ շրջանավարտ

. Լուրեր

Սիրելի շրջանավարտնե՛ր, շնորհավորում եմ այս հրաշալի, անմոռանալի և գեղեցիկ օրվա առթիվ:

Այսօր ձեր կյանքի հիշարժան և հաճելի օրերից մեկն է: «Վերջին զանգն» իր մեջ հրաշալի խորհուրդ է ներառում: Այն դպրոցական անհոգ մանկության ավարտի և մեծ կյանք մտնելու խորհրդանիշն է: Այսօր դուք գտնվում եք դպրոց-կյանք ճամփաբաժանին: «Վերջին զանգի» ղողանջով մուտք կգործեք մի նոր աշխարհ` լի փորձություններով, հիասթափություններով, բայց միևնույն ժամանակ հաճելի ակնթարթներով: Ցանկանում եմ, որ երիտասարդի անփորձությունը երբեք խոչընդոտ չլինի մեծ բարձունքներ գրավելու և բազում հաղթանակների հասնելու ձեր ճանապարհին: Հիշե՛ք` դուք եք մեր երկրի ապագան, և ձեզնով է պայմանավորված լինելու մեր հայրենիքի հզորությունն ու բարօրությունը:

Հարգելի՛ ուսուցիչներ, բաժանումը երկուստեք դժվար է: Հասկանալի է նաև ձեր հուզմունքը: Սակայն զգացվում է նաև այն հպարտությունն ու վստահությունը, որով դուք ճանապարհում եք ձեր աշակերտներին փորձություններով լի կյանք: Վստահ եմ, որ ձեր տված գիտելիքների շնորհիվ մեր շրջանավրտները կկարողանան ճիշտ կողմնորոշվել կյանքի հորձանուտներում:

Սիրելի՛ շրջանավարտներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ դպրոցական ուսումնառությունն ավարտելու կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ անսահման հաջողություններ, ուժ ու կորով, կամք ու համբերություն կյանքի փորձություններից պատվով դուրս գալու համար:

Բարի երթ ու կանաչ ճանապարհ, սիրելի՛ շրջանավարտներ:

Վանաձորի քաղաքապետ

Սամվել Դարբինյան

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր