Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորի քաղաքապետը շնորհավորել է վաստակաշատ մտավորականի ծննդյան 55-ամյակը

. Լուրեր

Նոյմեբերի 8-ին լրացավ բանաստեղծ , թարգմանիչ, լրագրող Խորեն Գասպարյանի ծննդյան 55-ամյակը: Այս հաճելի առիթով Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը շնորհավորագիր է հանձնել Խորեն Գասպարյանին և անձամբ շնորհավորել նրա ծննդյան հիշարժան տարելիցը:
Հատկանշական է, որ Խորեն Գասպարյանը ոչ միայն հեղինակավոր ստեղծագործող անհատ է, այլ նաև 2013-ից իր ծառայությունն է շարունակում որպես «Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանային կենտոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի տնօրեն:
Ողջունելի է, որ Վանաձորի համայնքապետարանի ղեկավարությունը գնահատում է վաստակավոր ու փորձառու աշխատակիցների աշխատանքը և ըստ արժանավույն գնահատում այն:
Մամիկոն Ասլանյանի շնորհավորագրում, մասնավորապես, ասված է. «Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 55-ամյակի առթիվ , մաղթում քաջառողջություն, աշխատանքային հաջողություններ և ստեղծագործական կյանքի բեղունություն:
Դուք հաջողությամբ ու նվիրումով պահպանում եք այնպիսի մի ոլորտ, որպեսին գրադարանային համակարգն է՝ վերջինիս ժամանակավրեպության վերաբերյալ բոլոր կանխատեսումները փոխելով նույն այդ համակարգի անխուսափելի անհրաժեշտության մասին համոզմունքի»:
xoren_2

xoren_1

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր