Վանաձորը միանում է «Մոլորակի ժամ» միջոցառմանը

Անցած հինգ տարիների ընթացքում Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ մարտ ամսին Հայաստանը, մասնավորապես Երևան քաղաքը մասնակցել է «Մոլորակի ժամ» համաշխարհային միջոցառմանը: Այս տարի ևս Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը նախատեսում է կազմակերպել «Մոլորակի ժամ» միջոցառումը:
Այն անցկացվելու է մարտի 29-ին տեղական ժամանակով 20:30-ից 21:30-ը: Վանաձորի քաղաքապետն իր աջակցությունն է հայտնում և պատրաստակամ է միանալ այս նախաձեռնությանը: Մարտի 29-ին տեղական ժամանակով 20:30-ից 21:30-ը Վանաձորում կանջատվեն քաղաքի խորհրդանիշ հանդիսացող շենքերի և օբյեկտների արտաքին լուսավորությունն ու էլեկտրաէներգիան, ներառյալ քաղաքապետարանի շենքի, ինչպես նաև քաղաքի բոլոր հիմնական պողոտաների ու հիմնական փողոցների լուսավորությունը:

You May Also Like

Leave a Reply