Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորը լավագույն քաղաքային մարզական համայնք

. Լուրեր

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշմամբ՝ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ՀՀ նախագահի մրցանակներ են շնորհվել: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2004 թվականի մայիսի 20-ի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում Հանրապետության Նախագահի մրցանակներ հիմնելու մասին» ՆԿ-113-Ն կարգադրությունը և հաշվի առնելով 2013 թվականի հանրապետական ստուգատեսների արդյունքները` որոշում եմ.

1) 2013 թվականի «Լավագույն քաղաքային մարզական համայնք» մրցանակը շնորհել՝ 1-ին տեղ՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքային համայնքին, 2-րդ տեղ՝ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքային համայնքին, 3-րդ տեղ՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքային համայնքին.

2) 2013 թվականի «Լավագույն գյուղական մարզական համայնք» մրցանակը շնորհել՝ 2-րդ տեղ՝ Տավուշի մարզի Ոսկեվան գյուղական համայնքին, 3-րդ տեղ՝ Արմավիրի մարզի Հայթաղ գյուղական համայնքին.

3) 2013 թվականի «Լավագույն մարզական բակ» մրցանակը շնորհել՝ 1-ին տեղ՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի Թոթովենցի նրբանցքի 2-րդ, 3-րդ և 3/1-ին շենքերի բակին, 2-րդ տեղ՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցի 15/2-րդ շենքի բակին, 3-րդ տեղ՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի «Մուշ» մարզական բակին»:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր