- Վանաձոր - http://vanadzor.am -

Վանաձորում շարունակվում է քաղաքի փողոցների ձնամաքրման դժվարին աշխատանքը

Posted By Vanadzor On January 10, 2013 @ 17:21 In Լուրեր | No Comments

2013 թվականի հունվարի 8-ին, 9-ին և 10 –ին տեղացած առատ ձյան հետևանքով լուրջ դժվարություններ էին առաջացել քաղաքի փողոցները և մայթերը ձնածածկույթից ազատելու և երթևեկության անխափանությունն ապահովելու համար: Թեև Վանաձորի քաղաքը սպասարկող կազմակերպությունները վերոհիշյալ օրերին ներգրավել էին յոթ միավոր տեխնիկա (աղատրող՝ 1, ձնահեռացնող՝ 2, թրթուրավոր տրակտոր ՝2, գրեյդեր՝ 1 ), սակայն այդ ներուժը բավարար չէր միաժամանակ քաղաքի բոլոր թաղամասերում փողոցների և մայթերի մաքրումն իրականացնելու համար: Փաստ է, որ մի շարք թաղամասերի բնակիչներ արդարացիորեն բողոքում էին ձնածածկույթից և երթևեկության դժվարություններից: Սակայն պետք է հաշվի առնել, որ Վանաձորում ձնածածկույթից մաքրման ենթակա է շուրջ 224 կմ ասֆալտապատ ճանապարհ:

Չնայած Լոռու ճանապարհաշինական ձեռնարկության կողմից ներգրավված լրացուցիչ գրեյդերների քանակին, միայն հունվարի 10-ի օրվա երկրորդ կեսին հաջողվեց կարգավորել երթևեկությունը քաղաքի փողոցներոմ , քանի որ երեք օր շարունակ ձյուն էր տեղացել և փողոցները պահանջում էին ամենօրյա ձնահեռացում: Հիշեցնենք, որ ձնամաքրման և անխափան երթևեկության խնդիրներ են առաջացել հանրապետության ողջ տարածքում և Վանաձորը չէր կարող բացառություն կազմել: Հույսով ենք, որ վանաձորցիներն ըմբռնումով կմոտենան երեք օր շարունակ տեղացած առատ ձյան հետևանքով առաջացած անհարմարությունների պատճառներին, թեև Վանաձորի քաղաքապետարանն արել և անում է իր ներուժի առավելագույնը՝ քաղաքացիների կենսաձևը նորմալ հունի մեջ վերադարձնելու համար:


Article printed from Վանաձոր: http://vanadzor.am

URL to article: http://vanadzor.am/vanadzorum-sharunakvum-e-kaghaki/

URLs in this post:

[1] Facebook0: https://www.facebook.com/sharer/sharer.php?u=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fvanadzorum-sharunakvum-e-kaghaki%2F&t=%D5%8E%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4+%D5%B7%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B6%D5%A1%D5%AF%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4+%D5%A7+%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%AB+%D6%83%D5%B8%D5%B2%D5%B8%D6%81%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB+%D5%B1%D5%B6%D5%A1%D5%B4%D5%A1%D6%84%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6+%D5%A4%D5%AA%D5%BE%D5%A1%D6%80%D5%AB%D5%B6+%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6%D6%84%D5%A8

[2] Twitter: https://twitter.com/intent/tweet?text=%D5%8E%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4+%D5%B7%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B6%D5%A1%D5%AF%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4+%D5%A7+%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%AB+%D6%83%D5%B8%D5%B2%D5%B8%D6%81%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB+%D5%B1%D5%B6%D5%A1%D5%B4%D5%A1%D6%84%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6+%D5%A4%D5%AA%D5%BE%D5%A1%D6%80%D5%AB%D5%B6+%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6%D6%84%D5%A8&url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fvanadzorum-sharunakvum-e-kaghaki%2F

[3] Google+0: https://plus.google.com/share?url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fvanadzorum-sharunakvum-e-kaghaki%2F

[4] Pinterest0: #

Copyright © 2017 Վանաձոր. All rights reserved.