- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Վանաձորում կայացավ Հայաստանի սամբոյի 2014 թ. տղամարդկանց առաջնությունը

Մարտի 29-30-ը «Հայաստան» մարզական միության Վանաձորի մարզապալատում անցկացվեց Հայաստանի սամբոյի 2014 թ. Տղամարդկանց առաջնությունը, որին մասնակցում էր մոտ 80 մարզիկ` Երևանից, ՀՀ մարզերից (Արարատ, Շիրակ, Կոտայք, Լոռի, Տավուշ, Արմավիր) և Արցախից: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Ըստ քաշային կարգերի` հաղթողներ ճանաչվեցին Տիգրան Կիրակոսյանը (52 կգ, Վանաձոր), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ, Գյումրի), Արթուր Սահակյանը (62 կգ, Սպիտակ), Մարտին Միրզոյանը (68 կգ, Արցախ), Վաչիկ Վարդանյանը (74 կգ, Եղվարդ), Մհեր Կարապետյանը (82 կգ, բանակի կենտրոնական մարզական ակումբ՝ ԲԿՄԱ), Էդիկ Պետրոսյանը (90 կգ, ԲԿՄԱ), Էդուարդ Հակոբյանը (100 կգ, Երևան), Էդուարդ Դավթյանը (+100 կգ, Արտաշատ):
Բոլոր հաղթողներին ու մրցանակակիրներին տրվեցին համապատասխան կարգի մեդալներ, դիպլոմներ ու դրամական պարգևներ:
Առաջնության արդյունքներով վերջնականապես կձևավորվի Հայաստանի սամբոյի տղամարդկանց հավաքականի կազմը, որը կմասնակցի մայիսի 15-ից 19-ը Ռումինիայում կայանալիք Եվրոպայի սամբոյի առաջնությանը: