Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորում ֆուտբոլի երեք մարզադաշտ կկառուցվի. մեկնարկը տրված է

. Լուրեր

Վանաձոր քաղաքի ծայրամասային Տարոն 4 թաղամասի Մին-էներգո միկրոշրջանում առաջիկայում նախատեսվում է 3 ֆուտբոլի մարզադաշտ կառուցել` բոլոր հարմարություններով հանդերձ: Աշխատանքների սկիզբը տրված է` տեղափոխվում են տարածքում գտնվող բարձրավոլտ լարման էլեկտրասյուները:  Lorinews.am-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության բաժնի պետ Տիգրան Պապանյանն ասաց, որ դեռ երեք տարի առաջ ֆուտբոլի ֆեդերացիայի գրության հիման վրա քաղաքապետարանը ավագանու հետ համատեղ հող է հատկացրել ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիային` Վանաձոր քաղաքում ֆուտբոլի զարգացման նպատակով, որն իր մեջ  ներառելու է Տարոն 4 թաղամասում ֆուտբոլի երեք մարզադաշտ կառուցելու և վերանորոգելու գործող ֆուտբոլի ստադիոնը: Ֆինանսավորումը ֆուտբոլի համաշխարհային ֆեդերացիայի կողմից է, որը տրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային կոնկրետ Վանաձորում ֆուտբոլը զարգացնելու նպատակով:

taron4 1

Աշխատանքների ձգձգումը, ըստ բաժնի պետի, պայմանավորված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի` Վանաձորի քաղաքապետարանի և ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ ներկայացրած դատական հայցով. <Հայցը պարոն Սաքունցը պարտվեց և այսօր արդեն աշխատանքներն սկսվել են:

Այս պահին ընթանում են նախագծման ու տարածքի ազատման աշխատանքները, Տեղափոխվում են տարածքում գտնվող բարձրավոլտ լարման էլեկտրասյուները,-ասաց նա, հավելելով, որ նախագիծը պատրաստ լինելուց հետո կտրվի շինարարության թույլտվություն: Առաջին հերթին կկառուցվելու է երեք մարզադաշտ՝ սպորտդպրոցի կարգավիճակով,  իր բոլոր հարմարություններով: Դրան զուգահեռ արդեն հաջորդ տարի հավանաբար կսկվի մարզադաշտի նախագծման աշխատանքները: Իսկ թե երբ կմեկնարկեն շինաշխատանքները, քաղաքի գլխավոր ճարտարապետը դժվարացավ հստակ օր նշել:  Մարզադաշտերի կառուցումը առաջին հերթին կզարգացնի սպորտը մեր քաղաքում, այնուհետ նաև թաղամասի բոլոր ինֆրոստրուկտուրաները:

 

Էդվարդ Արզումանյան

 

Լուսանկարը` հեղինակի

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր