Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորցի լեռնադահուկորդները Ծաղկաձորում նվաճել են 5 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալ

. Լուրեր

2013 թվականի մարտի 3-7-ը Ծաղկաձորում կայացել է լեռնադահուկային սպորտի ՀՀ կանանց և տղամարդկանց մեծահասակների առաջնություն, որին մասնակցել են Վանաձորի հավաքական թիմերը:

Լեռնադահուկորդ, սպորտի վարպետ Սիրանուշ Մաղաքյանը հատուկ ոլորավայրէջք մրցաձևում գրավել է 1 տեղը, մյուս 3 մրցաձևերում 2-րդ տեղը:

Նունե Աղաջանյանը գրավել է 3-րդ տեղը հատուկ ոլորավայրէջք մրցաձևում:

Մարտի 11-14-ը Ծաղկաձորում կայացել է մինչև 16 տարեկանների լեռնադահուկային սպորտի ՀՀ պատանիների առաջնություն 2 մրցաձևերից՝ հատուկ և հսկա ոլորավայրէջք:

16տարեկանների առաջնությունում Նունե Աղաջանյանը 2 մրցաձևերում դարձել է հաղթող:

Մինչև 14տարեկանների առաջնությունում Հերմինե Հակոբյանը հատուկ ոլորավայրէջք մրցաձևում հաղթող է ճանաչվել, իսկ հսկա ոլորավայրէջք մրցաձևում գրավել է 2-րդ տեղը: Սվետա Սարգսյանը հսկա ոլորավայրէջք մրցաձևում դարձել է հաղթող, իսկ հատուկ ոլորավայրէջք մրցաձևում գրավել է 2-րդ տեղը:

ՀՀ լեռնադահուկային սպորտի պատանիների և մեծահասակների առաջնությունում մեր քաղաքի հավաքական թիմը նվաճել է 5 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալ: 4 մրցաձևերից թիմային հաշվարկով Վանաձորի հավաքական թիմը գրավել է 2-րդ տեղը: Մարզիչ՝ Ռոբերտ Մաղաքյան

picture 045 picture 044

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր