- Վանաձոր - http://vanadzor.am -

Ի գիտություն Վանաձորի պետական բուհերի ուսանողների

Posted By Vanadzor On January 10, 2013 @ 17:12 In Լուրեր | No Comments

Սկսվել է ՀՀ կառավարության ծրագրով ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու գործընթացը: ՀՀ կառավարությունը պետական բուհերի առաջին և երկրորդ կուրսերում, անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ունեցող ուսնաղների կրթաթոշակ հատկացնելու նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին է հատկացրել (ՀԵՀ) 60 մլն դրամ: Ըստ կարգի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) հայտարարում է կրթաթոշակների տրամադրման մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման առաջին և երկրորդ կուրսերի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։

Հայտատու ուսանողը պետք է բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝

  • սոցիալապես անապահով (ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող) ընտանիքների անդամ,
  • միակողմանի ծնողազուրկ ուսանող,
  • երրորդ խմբի հաշմանդամ ուսանող,
  • հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի ուսանող,
  • տվյալ ուսումնական տարվա կիսամյակի քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանող,
  • հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանող,
  • պատշաճ վարքագիծ դրսևորող ուսանող:

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 1-ն է։ Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից` ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է 13.00-14.00-ն): Կրթաթոշակի տրամադրման մասին այլ մանրամասների կարելի է ծանոթանալ ՀԵՀ-ի պաշտոնական կայքում (http://heh.am):

Հիշեցնենք Նշենք, որ 2011-2012թթ. նույնպես Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության աջակցությամբ պետական բուհերի առաջին և երկրորդ կուրսերում, անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ունեցող շուրջ 1350 ուսանողի հատկացրել է կրթաթոշակներ։


Article printed from Վանաձոր: http://vanadzor.am

URL to article: http://vanadzor.am/vanadzori-petakan-buheri-usanoghner/

URLs in this post:

[1] Facebook0: https://www.facebook.com/sharer/sharer.php?u=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fvanadzori-petakan-buheri-usanoghner%2F&t=%D4%BB+%D5%A3%D5%AB%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6+%D5%8E%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80%D5%AB+%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6+%D5%A2%D5%B8%D6%82%D5%B0%D5%A5%D6%80%D5%AB+%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B2%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB

[2] Twitter: https://twitter.com/intent/tweet?text=%D4%BB+%D5%A3%D5%AB%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6+%D5%8E%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80%D5%AB+%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6+%D5%A2%D5%B8%D6%82%D5%B0%D5%A5%D6%80%D5%AB+%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B2%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB&url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fvanadzori-petakan-buheri-usanoghner%2F

[3] Google+0: https://plus.google.com/share?url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fvanadzori-petakan-buheri-usanoghner%2F

[4] Pinterest0: #

Copyright © 2017 Վանաձոր. All rights reserved.