Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորի պատվավոր քաղաքացի Մարտունի Խաչատուրի Գրիգորյանի հիշատակին

. Լուրեր

readmsgԿյանքից հեռացավ Հայրենական Մեծ պատերազմի վետերան,կառավարման , մշակութային և արհմիութենական գործիչ Մարտունի խաչատուրի Գրիգորյանը: Մարտունի Գրիգորյանը ծնվել է 1925 թ-ին’ Կիրովականում: 1943թ. –ին 10-րդ դասարանից զորակոչվել է բանակ, մասնակցել Հայրենական Մեծ պատերազմին ` կապիտանի զինվորական կոչումով: 1950 թ-ից մինչև 1961 թ.-ը վարել է տարբեր կուսակցական պաշտոններ՝Կիրովականի կուլտուրայի բաժնի տեսուչ, շրջկոմի հրահանգիչ, կոմերիտմիության քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար, ՛՛Ավանգարդ՛՛ թերթի սեփական թղթակից և այլ պատասխանատու պաշտոններ:

1961 թ. ընտրվել է կուսակցության քաղկոմի քարտուղար:
1965թ. ընտրվել է քաղկոմի 2-րդ քարտուղար, իսկ 1969թ.-ին ընտրվել է Կիրովականի քաղաքային սովետի գործկոմի նախագահ:1973թ-ին նշանակվել է Արհմիությունների Հայաստանի հանրապետական խորհրդի բաժնի վարիչ: 1982թ.-ից ընտրվել և աշխատում էր Հայաստանի կոմունալ-բնակարանային տնտեսության և ծառայությունների ոլորտի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության նախագահ:

Մարտունի Գրիգորյանը պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով և շքանշաններով:Վանաձոր համայնքի Պատվավոր քաղաքացի է:

Մարտունի Գրիգորյանի հիշատակը վառ կմնա վանաձորցիների հիշողության մեջ:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր