Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

«Վանաձորի պատվավոր քաղաքացի» կոչում չեն կարող ստանալ գործող պատական պաշտոնյաները և Աժ պատգամավորները

. Լուրեր

Սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ Վանաձոր համայնքի Ավագանու արտահերթ նիստը, ուր բյուջեում փոփոխություններ կատարելու օրակարգային հարցերի շարքում թիվ 1 կարգավիճակով քննարկվեց և հաստատվեց «Վանաձորի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու նոր կանոնակարգը: Կանոնակարգի փոփոխության անհրաժեշտությունն իրապես կար և այն նպատակ ուներ բարձրացնել պատվավոր այդ կոչման հարգը և կոչում տալու գործընթացը դարձնել ավելի թափանցիկ ու ընկալելի ոչ միայն Ավագանու անդամների , այլ նաև քաղաքացիների համար: Բացի այդ, Վանաձորի Ավագանու կազմում տեղի է ունեցել սերնդափոխություն և երիտասարդությունն այսօր մեծամասնություն է կազմում: Ամեն սերունդ իր պատկերացումն ունի , թե ով և ինչ վաստակի համար կարող է արժանանալ նման կոչման: Նոր կանանոկարգով քաղաքապետին կից գործելու է հատուկ ստեղծված հանձնաժողով , որտեղ անձին կոչում շնորհելու մասին առաջարկությունը կուսումնասիրվի և միայն հանձանաժողովի հավանության պարագայում այն կներառվի Ավագնու օրակարգ: Կանոնակարգում կան նաև սահմանափակումներ: Գործող Պատվավոր քաղաքացիների թիվը չի կարող գերազանցել 30-ը: Կոչումը շնորհվեու է քաղաքացուն միայն կենդանության օրոք : Կոչումը կարող է շնորհվել տարեկան միայն մեկ անձի , բացառիկ դեպքերում ՝ երկու անձի: ՛՛Վանաձորի պատվավոր քաղաքացի՛՛ կոչում չեն կարող ստանալ գործող պատական պաշտոնյաները և Աժ պատգամավորները:

Նոր կանոնակարգին կարելի է ծանոթանալ Վանաձոր քաղաքի պաշտոնական կայքում: «Վանաձորի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու կանոկարգը կարելի է ինչ-որ տեղ դինամիկ փաստաթուղթ կարելի է համարել, որի գործնական կիրառումը կարող է նոր փոփոխությունների անհրաժեշտություն առաջացնել: Սակայն ներկայացնենք մեկ դիտարկում. Վանաձոր քաղաքում յուրաքանչյուր ՏԻՄ ընտրությունից հետո ձևավորված նոր Ավագանին պարտադիր անդրադառնում է Պատվավոր քաղաքացի կոչումի տրման հարցին:

Օրակարգում նշված 2-րդ հարցը վերաբերում էր համայքային բյուջետային հիմնարկներում և համայքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում էլեկտրաէներգիայի և գազի գծով 2013 թվականին առաջացող լրացուցիչ ծախսերը ֆինանսավորելու նպատակով գումար հատկացնելուն ( համայքին տրվում է սուբվենցիա տվյալ ծախսերի համար), 3-րդը` «Վանաձորի քաղաքային համայնքի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» առանձնացված բաժնի պահպանման ծախսերը ֆինանսավորելուն (գումարը տրվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից), իսկ վերջին` 4-րդ հարցը, վերաբերվում էր զորամասերի աղբահանության իրականացման ֆինանսավորմանը (ՊՆ-ը իրականացված աղբահանության համար վճարումները պետք է կատարի համայնքին, որից հետո համայքը վճարված գումարները պետք է հասցեագրի աղբահանություն իրականացրած կազմակերպությանը): Զեկույցից հետո հարցերը դրվեցին քվեարկության: Ավագանու անդամները որևէ առարկություն չունեին, և հարցերը քվեարկությամբ հաստատվեցին:

Ավելացնենք, որ համայքի ավագանու հերթական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին: Օրակարգոււմ քննարկման կդրվի 13 հարց:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր