Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի շնորհավորական խոսքը Քաղաքի օրվա կապակցությամբ

. Լուրեր

Սիրելի՛ վանաձորցիներ,

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ «Վանաձորի օր» համաքաղաքային ավանդական տոնակատարության առթիվ: Մենք սիրում ենք այս օրն իր յուրահատուկ մթնոլորտի և դրական էմոցիաների համար: Շնորհակալ եմ բոլոր վանաձորցիներին, ովքեր իրենց սերն ու հոգատարությունն են տալիս քաղաքին, ովքեր անտարբեր չեն նրա ճակատագրով և խնդիրներով, ովքեր հավատում են քաղաքի պայծառ ապագային և անում են ամեն ինչ դրա համար: Բոլորս  ենք պատասխանատու ենք մեր քաղաքի ապագայի համար: Իհարկե, այսօր առկա են բազմաթիվ խնդիրներ, սակայն վստահեցնում եմ ձեզ, որ ամենօրյա հոգատար աշխատանքով քայլ առ քայլ լուծվելու են բոլոր խնդիրները:

Վանաձորի քաղաքապետարանն այս տոնական օրերին կազմակերպում է մարզական և մշակութային միջոցառումներ՝ փորձելով հետաքրքրացել վանաձորցիների առօրյան: Ցանկանում եմ, որ այս գեղեցիկ օրը ոչ միայն վանաձորցիների, այլև մեր քաղաքի հյուրերի համար վերածվի իսկական տոնախմբության:

Սիրելի՛ համաքաղաքացիներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս հիանալի օրվա կապակցությամբ, մաղթում ձեզ և ձեր ընտանիքներին առողջություն, երջանկություն և բարեկեցություն:

 

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյան

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր