- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - https://vanadzor.am -

Վանաձորի քաղաքապետը և քաղաքապետարանի աշխատակազմը ցավակցում են Պողոսյանների ընտանիքին

Հերթական անգամ Ադրբեջանի զինուժը ոտնձգություն է կատարել Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածում, ինչի արդյունքում զոհվել է մեր համաքաղացի , ժամկետային զինծառայող, շարքային Գարիկ Արտակի Պողոսյանը: Եվս երեք հայ զինծառայողներ վիրավորվել են: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Պողոսյանների ընտանիքին, դատապարտելով նաև ադրբեջանցիների նենգ ու անբարո գործողությունները: Գարիկ Պողոսյանի հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում: Մեր ցավակցություն ենք հայտնում նաև Վանաձորի սպորտային աշխարհին, խոստումնալից ու տաղանդավոր բռնցքամարտիկի զոհվելու կապակցությամբ:

Շուտափույթ ապաքինում ենք մաղթում նաև մեր վիրավոր զինվորներին:

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյան