Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորի քաղաքապետը շնորհավորական ուղերձ է հղել Աջարիայի հայ համայնքին

. Լուրեր

2013 թվականի նոյեմբերի 15-ին Աջարիայի մայրաքաղաք Բաթումիում հանդիսավորությամբ նշվելու է Աջարիայի հայ համայնքը ներկայացնող Հայերի միության 20 ամյակը: Աջարիայի հայ համայնքի համար 2013 թվականի աշունը հոբելյանական է, քանի որ 20 տարի առաջ համայնքը պաշտոնական գրանցում ստացավ և ամիսներ հետո սկսեց հրատարակել ԱՂԲՅՈՒՐ պաշտոնաթերթը:

Նախկին ԽՍՀՄ-ի կողմից իրականացված համամիութենական մարդահամարից տեղեկանում ենք, որ 1989 թվականին Աջարիան ունեցել է 23 հազար 700 հայ բնակիչ: 25 տարի հետո հայ բնակչության թիվը նվազել է մինչև 10 հազար:

Իրապես Աջարիայի հայ բնակչության կեսից ավելին լքել է Աջարիան:

Սակայն հայ համայնքը շարունակել է իր ակտիվ գործունեությունը և բարեկամության յուրօրինակ կամուրջ հանդիսացել Աջարիայի և Հայաստանի մարզերի միջև:

Այսօր էլ Աջարիայի հայ համայքնի համար թիվ մեկ խնդիրը մնում է աճող սերնդին հայեցի դաստիարակելը և մայրենի լեզվի պահպանումը: Աջարիայի հայ համայնքի առօրյա կյանքին կարելի է ծանոթանալ, հետևելով www.akpiur.com կայքին:

Հոբելյանի առիթով Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը շնորհավորական ուղերձ է հղել Աջարիայի Հայերի միության ղեկավարությանը և անդամներին: Ինչպես իր ուղերձում նշել է քաղաքապետը, Հայ-վրացական հարաբերությունները գալիս են դարերի խորքից, այդ բարեկամական հարաբերությունների արդյունքում դեռևս 1965թվականից Կիրովական և Բաթումի քաղաքները դարձել են քույր քաղաքներ:Նրա խոսքով, այդ տարիների ընթացքում հայ, վրաց և աջար ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակվելով ավելի ամրապնդվեցին և 2007թվականից վերահաստատեցին արդեն Վանաձոր- Բաթումի քույր քաղաքների կապը, որի մեջ մեծ դեր ու նշանակություն ունի Բաթումի քաղաքում գործող հայ համայնքը:

Մասնավորապես, ուղերձում Սամվել Դարբինյանը առանձնակի խոսք է հղել միության նախագահ Գրիգորի Վարդանյանին և քաղաքապետ Ջեմալ Անանիձեին.՛՛ Սիրելի Գրիգորի, այս տարի լրանում է հայկական համայնքի պաշտոնական գործունեության 20 ամյակը,որի առիթով էլ շնորհավորում եմ հայ և վրաց ազգերին, նաև իմ շնորհակալությունն եմ հայտնում Բաթումիի բոլոր քաղաքապետերին, ովքեր այս տարիների ընթացքում իրենց ուշադրությամբ և ջերմությամբ կարողացել են հայ համայնքի կողքին կանգնել և մեր հարաբերությունները էլ ավելի սերտացնել, ջերմացնել: Սիրելի Ջեմալ Անանիձե,շնորհակալություն եմ հայտնում Ձեր ջերմագին վերաբերմունքի համար և ցանկանում, որ հայ վրաց հարաբերությունները ինչպես գալիս են դարերի խորքից,այդպես էլ շարունակվեն և ամրապնդվեն:՛՛

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր