- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - https://vanadzor.am -

Վանաձորի քաղաքապետն իր ցավակցություն է հայտնում համաքաղաքացի զոհված կուրսանտ Սիփան Մովսիսյանի ընտանիքին

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը և քաղաքապետարանի ողջ աշխատակազմը ցավակցում են Մովսիսյանների ընտանիքին՝ սիրելի զավակ Սիփան Մովսիսյանի մահվան կապակցությամբ: Սիփան Մովսիսյանը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 3-րդ կուրսի կուրսանտ էր, ով հունիսի 1-ին հրազենային վիրավորումի հետևանքով մահացել է ռազմական ինստիտուտում` պահակային ծառայություն իրականացնելիս: Քաղաքապետը նաև անձամբ է իր ցավակցությունը հայտնել Մովսիսյանների ընտանիքին: Հայոց բանակի ապագա սպա Սիփան Մովսիսյանի մահվան կապակցությամբ այս օրերին վշտի զգացում է ապրում նաև ողջ Վանաձորը:

Վանաձորի քաղաքապետարան