Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորի քաղաքապետի մոտ քաղաքացիների ընդունելության վերաբերյալ

. Լուրեր

2013 թվականի մարտի 6-ին Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն ընդունեց թվով 20 քաղաքացիների, ովքեր նախապես հերթագրվել էին ընդունելության համար: Տեղեկացնենք, որ ընդունելության արդյունքում թվով 9 քաղաքացու բարձրացած խնդիր դրական լուծում ստացավ: Թվով 8 քաղաքացիների խնդիր ուղարկվել է լրացուցիչ ուսումնասիրության՝ դրական արդյունքի ակնկալիքով: Երեք քաղաքացու հարց մերժվել է, քանի որ բարձրացված խնդիրների լուծումը ՏԻՄ լիազորությունների շրջանակներում չէին: Քաղաքացիների ընդունելության ընթացքը և նրանց կողմից բարձրացված հարցերի բնույթը վկայում են, որ անհրաժեշտ է քաղաքացիների լիարժեք իրազեկվածություն Վանաձորի քաղաքապետի մոտ քաղաքացիների ընդունելության կարգի և պայմանների վերաբերյալ:Ստորև ներկայացնում ենք

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Սույն կարգը սահմանում է ՀՀ Լոռու մարզի Վանաձորի համայնքի ղեկավարի կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպման ընթացակարգը:

2. Վանաձորի համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը կազմակերպում և մասնակցում է Վանաձորի համայնքի ղեկավարի կողմից քաղաքացիների ընդունելությանը:

3. Քաղաքացիների ընդունելությունը անցկացվում է՝

ա) համայնքի ղեկավարի կողմից՝ յուրաքանրյուր ամսվա առաջին և երրորդ շաբաթվա չորեքշաբթի օրը, ժամը 10.00-ից մինչև 13.00:

բ) բաժնի պետերի կողմից՝ յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերը՝ ժամը 14.00-ից -16.00:

4. Վանաձորի համայնքի ղեկավարը ընդունում է այն քաղաքացիներին, ովքեր իրենց դիմումը, բողոքը, առաջարկությունը օրենքով սահմանված կարգով ներկայացրել են համայնքի ՏԻՄ-երին և դրա վերաբերյալ սահմանված ժամկետում պատասխան չեն ստացել կամ գտնում են, որ ստացված պատասխանը հիմնավոված չէ և այդ պատճառով իրենք ցանկանում են Վանաձորի համայնքի ղեկավարին անձամբ ներկայացնել վիճարկման առընչությամբ իրենց նկատառումները:

Համայնքի ղեկավարն ընդունում է նաև այն քաղաքացիներին, որոնք իրենց հուզող հարցով առաջին անգամ են դիմում քաղաքապետարան:

5. Վանաձորի համայնքի ղեկավարի կողմից անցկացվող քաղաքացիների ընդունելությանը՝ քաղաքացիների բարձրացրած հարցերի բնույթից կախված, անհրաժեշտության դեպքում կարող է մասնակցել նաև բաժնի պետը, պատասխանատու մասնա•ետը կամ համապատասխան կազմակերպության ներկայացուցիչը:

6. Վանաձորի համայնքի ղեկավարի կողմից քաղաքացիների ընդունելությունը նախապատրաստում է համայնքի ղեկավարի հրամանով նշանակված պաշտոնատար անձը, որըª

ա) կատարում է քաղաքացիների նախնական գրանցում, անհրաժեշտության դեպքում քաղաքացուն ուղղորդում է համապատասխան բաժնի պետի մոտ,

բ) փոխանցում է ընդունելության ընթացքում ստացված դիմումները, բողոքները, առաջարկությունները, դրանց վերաբերյալ տրված հանձնարարականները աշխատակազմի քարտուղարին,

գ) ապահովում է ընդունելության համար դիմած քաղաքացիների ուղղորդող թերթիկի լրացումըª համաձայն հավելվածի,

դ) քաղաքացու խնդրանքով քաղաքապետարանի առանձնացված աշխատասենյակում կամ փոխադարձ համաձայնությամբ՝ այլ վայրում կազմակերպում է հանդիպում քաղաքացու կողմից նախընտրած համայնքի ավագանու անդամի հետ:

7. Քաղաքացիները ընդունելության նախնական գրանցման համար կարող են դիմել հեռախոսով, կամ անձամբ: Քաղաքացիները իրենց դիմումը, բողոքը և առաջարկությունը կարող են ներկայացնել և գրավոր և բանավոր:

8. Վանաձորի համայնքի ղեկավարի կողմից քննարկման ենթակա չեն դատակամ մարմինների վարույթում գտնվող և դատարանների վճիռներով լուծում ստացած հարցերի վերաբերյալ քաղաքացիների դիմումներն ու բողոքները:

9. Քաղաքացիների դիմումները, բողոքները քննարկվում են ՙՎարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքով, իսկ առաջարկությունները ՝ ՙՔաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Արգելվում է քաղաքացիների բողոքները այն պաշպոնատար անձանց քննարկմանն ուղարկելը, որոնց գործողությունները բողոքարկվում են:

Ընդունելության ժամանակ քաղաքացու կողմից ներկայացված հարցը նույն պահին լուծում (կամ պարզաբանում) ստանալու դեպքում այդ մասին նշում է կատարվում սույն կարգի 6-րդ կետի ՙբ՚ ենթակետում նշված ձևաթղթում:

10. Եթե քաղաքացու կողմից ներկայացված հարցը չի վերաբերվում ՏԻՄ-երի գործառույթներին, ապա քաղաքացուն խորհրդատվություն է տրվումª թե որ մարմնի իրավասությանն է վերաբերվում տվյալ հարցը:

11. Քաղաքացիների դիմումների և բողոքների ընթացքը համարվում է ավարտված, երբ ըստ էության ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկացվել է քաղաքացուն:

Պատասխանը տրվում է գրավոր կամ, քաղաքացու համաձայնությամբ, բանավոր:

Վանաձորի քաղաքապետարան

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր