Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորի քաղաքապետարանը հրավիրում է գործազուրկ քաղաքացիների ուշադրությունը

. Լուրեր

Մարտի 14-ին կայացավ Վանաձոր համայնքի ավաgանու հերթական նիստը: Մինչ նիստի օրակարgին անցնելը քաղաքապետ Սամվել Դարբինյանը տեղեկացրեց, որ այս տարվա փետրվարի 27-ին Վանաձորի քաղաքապետարանի համայնքային ծառայության գլխավոր մասնագետի պաշտոնի մրցույթում հաղթող է ճանաչվել Հասմիկ Ստեփանի Այվազյանը և զբաղեցրել Վանաձորի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Վանաձորի տարածքային բաժնի պետի պաշտոնը: Ավագանու անդամների ներկայությամբ Հասմիկ Այվազյանը տվեց համայնքային ծառայողի երդում, ինչն ավագանու անդամների կողմից ընդունվեց ծափահարություններով; Քաղաքապետը նաև տեղեկացրեց, որ մրցույթի ժամանակ Հասմիկ Այվազյանն իրեն դրսևորել է որպես բանիմաց և մասնագիտական բարձր պատրաստություն ունեցող անձ, ում անվիճելի առավելությունն ընդունել են նաև մրցակիցները: Այնուհետ ավագանին հաստատեց օրակարգը և անցավ հարցերի քննարկմանը: Փետրվարի 7-ին ՀՀ Կառավարությունն իր որոշմամբ մարզերի մշակութային կազմակերպություններին պահուստային ֆոնդից հատկացրել է գումար, որի 5 մլն դրամն ուղղվել է Վանաձորի մշակութային կազմակերպություններին գույքի ձեռքբերման համար: 5 մլն դրամը բաշխվել է հետևյալ կերպ.

1.՛՛ՙՀորովել՛՛ ժողովրդական երգի-պարի համույթ – 1.5 մլն դրամ,

2.՛՛ՙՏաթև՚՛՛ պարային ակումբ – 0.7 մլն դրամ,

3. Կամերային երգչախումբ՝ – 0.8 մլն դրամ,

4.՛՛ՙԳայաննա՚՛՛մարզամշակութային բհկ՝- 0.5 մլն դրամ,

5. Կամերային նվագչախումբ՝- 0.5 մլն դրամ,

6. ՛՛Երգի թատրոն՛՛- 1 մլն դրամ:

Վանաձորի ավագանին բարձր գնահատեց մշակութային խմբերին աջակցության ՀՀ Կառավարության այս նախաձեռնությունը և համայնքի 2013 թվականի բյուջեի եկամտային մասում կատարեց 5 մլն դրամի լրացում: Քաղաքի սանիտարական մաքրման մակարդակը բարձրացնելու և վարչարարության նոր ձևերի կիրառման նպատակով քաղաքապետ Սամվել Դարբինյանը ավագանու համաձայնությանն էր ներկայացրել ՛՛Վանաձորի սանիտարական մաքրում՛՛ ծրագրում չընդգրկված տարածքների մաքրման նպատակով թվով 9-ը հավաքարարների հաստիքների ստեղծման որոշման նախագիծը: Յուրաքանչյուր հավաքարարի ամսական աշխատավարձը կկազմի 55 հազար դրամ, իսկ նրանց աշխատանքները համակարգող անձի աշխատավարձը՝ 67 հազար դրամ: Քաղաքապետը հույս հայտնեց, որ այս նոր ստեղծվող աշխատատեղերը հետաքրքրություն կառաջացնեն գործազուրկ քաղաքացիների մոտ: Սանիտարական մաքրում իրականացնող այս խմբի աշխատանքների վերահսկողությունը դրվում է քաղաքապետարանի կոմունալ տնտեսության և բարեկարգման, համատիրությունների և բնակարանային տնտեսության բաժինների պետերի վրա: Ավագանին միաձայն համաձայնեց այս որոշման հետ: Սամվել Դարբինյանն ավագանու անդամներին առաջարկեց ակտիվորեն ներգարվվել ոլորտներում կատարվող աշխատանքների և նախկինում ավագանու կողմից ընդունված որոշումների վերահսկողության աշխատանքներին: Այդ ճանապարհով հնարավոր է էլ ավելի բարձրացնել ավագանու դերը ՏԻՄ համակարգում: Քաղաքապետը և ավագանու անդամները պայմանավորվեցին յուրաքանչյուր հինգշաբթի օրը շրջայց կատարել թաղամասերում, ուսումնասիրել սանիտարական մաքրման վիճակը և ձևակերպել համապատասխան առաջարկություններ, որոնք հանձնարարականների ձևով արդեն կտրվեն համապատասխան ծառայություններին՝ երկուշաբթի օրը տեղի ունեցող աշխատանքային խորհրդակցություններում: Քաղաքապետն առաջարկեց նաև ավագանու անդամներից ձևավորել հանձնաժողովներ, որոնք պարբերաբար կուսումնասիրեն և կվերահսկեն ավագանու նախորդ որոշումների կատարման ընթացքը և խնդիրներ առաջանալու դեպքում համապատասխան առաջարկություններ կներկայացնեն քաղաքապետին: Վանաձորի ավագանին համաձայնեց Տիգրան Մեծ պողոտայի վրա գտնվող հայտարարությունների չորս սյուները 10 տարի ժամկետով հանձնել վարձակալության՝ պայմանով, որ վարձակալը կարդիականացնի հայտարարությունների սյուները, ու դրանք կստանան ժամանակակից տեսք և քաղաքացիների կողմից հայտարարություններին ծանոթանալու տեսակետից կլինեն ավելի մատչելի ու քաղաքակիրթ (նախագծով նախատեսվում է դրանք դարձնել ապակեպատ): Քաղաքապետի առաջարկությամբ նախկին սյուներն ապամոնտաժելուց հետո դրանք կտեղադրվեն քաղաքի այն թաղամասերում, որտեղ առայժմ չկան հայտարարությունների սյուներ:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր