Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորի քաղաքապետարանը չի կարող հանդուրժել օրենքի բացահայտ խախտումները

. Լուրեր

Վերջին շրջանում քաղաքի տարբեր մարդաշատ վայրերում նորահայտ գործարարները տեղադրել են խաղային ավտոմատներ, որի մեջ դրամ գցելու դեպքում շարժման մեջ է դրվում ամբարձիչը և խաղացողը փորձում է հանել ապակեպատ արկղի մեջ գտնվող իրը: Հիմնականում խաղում են երեխաները: Խնդիրն այն է , որ շահում համարվող իրերի մեջ կա նաև ծխախոտ: Սա արդեն ՀՀ ՛՛Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին ՛՛ օրենքի պահանջները: Այդ օրենքի Հոդված 8-ը սահմանափակումներ է նախատեսում ծխախոտային արտադրատեսակների իրացման նկատմամբ.

– Արգելվում է ծխախոտի վաճառքը 18 տարին չլրացած անձանց

– Առանց վաճառողի անմիջական մասնակցության (իրացումը վաճառքի ավտոմատ համակարգի, էլեկտրոնային կամ մեխանիկական այլ սարքավորումների միջոցով), բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանաված վայրերի, որտեղ անչափահասների մուտքն արգելվում է:

Վանաձորի քաղաքապետարանը զգուշացրել է խաղային ավտոմատներ տեղադրած անհատներին և իրաբանական անձանց, որ շահում համարվող իրերից բացառեն ծխախոտը, այլապես կեթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:

Էդիկ Հովսեփյան

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր