- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Վանաձորի քաղաքապետարանը բնակարան կնվիրի զոհված կուրսանտի ընտանիքին

Վանաձորի համայքի ավագանու արտահերթ նիստը տեղի կունենա 2013 թվականի հունիսի 11-ին , ժամը 10.00-ին քաղաքապետրանի նիստերի դահլիճում: Օրակարգում ընդգրկված է 14 հարց: Այս նիստի օրակարգում է ընդգրկված նաև Հասմիկ Արարատի Նիկողոսյանին բնակարան նվիրելու մասին հարցը: Հիշեցնենք, որ հարցը վերաբերում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 3-րդ կուրսի կուրսանտ , 2013 թվականի հունիսի 1-ին հրազենային վիրավորումի հետևանքով մահացած Սիփան Գագիկի Մովսիսյանի ընտանիքին: Մովսիսյանների բազմանդամ ընտանիքը ներկայումս ապրում է տնակում:

Ավագանու նիստում ընդգրկված օրակարգային մնացյալ հարցերին կարելի է ծանոթանալ մեր կայքի Հայտարարություներ բաժնում: