Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորի քաղաքապետարանի իրավաբանական բաժնի 2012թ կատարված աշխատանքների վերաբերյալ

. Լուրեր

Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժին 2012 թվականին մուտքագրվել են 322 զեկուցագրեր և դիմում գրություններ, որոնցից 27-ը վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով, 12 դիմում քաղաքացիներից, 267 զեկուցագրեր՝ գույքահարկի, հողի հարկի, աղբահանության և հողի վարձակալության , նաև 6 դատական հայցադիմումներ:

Ապահովվել է 181 դատական նիստերի ներկայացուցչություն, դատարան են ներկայացվել գույքահարկի , հողի հարկի, հողի վարձակալության, տեղական տուրքերի գումարների բռնագանձման ,կենցաղային աղբահանության գումարների բռնագանձման՝ 77, վարչական հանձնաժողովի և քաղաքապետի կողմից նշանակված վարչական տուգանքների բռնագանձման ՝ 60, հողամասը ոչ հիմնական շինությունից ազատելու խոչընդոտները վերացնելու վերաբերյալ հայցերի նախագծեր՝4:

2012 թվականին բաժին մուտքագրված վարչական իրավախախտումների վերաբերյալ ընդհանուր 64 գործերով կազմվել են շուրջ 1.6 մլն դրամի չափով տուգանքի նշանակման որոշումների նախագծեր, նշանակված տուգանքներից հավաքագրվել է շուրջ 1,4 մլն դրամ: Բաժին մուտքագրված գույքահարկի և հողի հարկի, հողի վարձակալության , տեղական տուրքերի գումարների բռնագանձման , կենցաղային աղբահանության գումարների բռնագանձման ընդհանուր 77 գործերով կազմվել են շուրջ 4.7 մլն դրամի հայցադիմումների նախագծեր և վճարման կարգադրությունների նախագծեր, , ուժի մեջ ,տած վճիռներից հավաքագրվել է շուրջ 1.8 մլն դրամ: Չվճարված գումարների մասով ձեռնարկվել են համապատասխան միջոցներ , որոնց մեծ մասը բավարարավել է դատարանի կողմից և շուրջ 2.2 մլն դրամի գումարի չափով կատարողական թերթեր են ներկայացվել հարկադիր կատարման : Գործերի մի մասը գտնվում է դատարանի վարույթում և քննարկվելու է 2013 թվականի ընթացքում:

Բաշնի իրավաբանների կողմից ամեն շաբաթ մեկ տասնյակից ավելի քաղաքացիների իրավաբանական խորհրդատվական աջակցություն է ցուցաբերվել: Ընդ որում , կամ քաղաքացիներն անմիջապես դիմել բաժնի իրավաբաններին,կամ էլ նրանց ուղղորդել են քաղաքապետարանի աշխատակազմի այլ ստորաբաժանումներից:

Հատուկ կարծիք

Կարծում եմ,որ 2012 թվականին իրավաբանական բաժնի կատարած աշխատանքները բավականին ընդգրկուն և լայնածավալ են եղել : Եթե յուրաքանչյուր բաժին նմանատիպ հաշվետվություններով պարբերաբար հանդես գա,ապա իրապես կմեծանա հավատն ու վստահությունը թե’ քաղաքապետարանի,թե’ նրա կողմից իրականացրած և իրականացվող աշխատանքների նկատմամբ:Իրավաբանական բաժնի աշխատակիցներին մաղթում եմ աշխատանքային հաջողություններով լեցուն տարի `ի շահ մեր քաղաքի և մեր ազգաբնակչության:

Վանաձորի համայնքի ավագանու անդամ Վահագն Դավիթավյան

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր