- Վանաձոր - http://vanadzor.am -

Վանաձորի քաղաքապետարանի 2014 թվականի ծրագրային նպատակները

Posted By Vanadzor On January 13, 2014 @ 15:18 In Լուրեր | No Comments

Վանաձորի քաղաքապետարանը նպատակադրվել է 2014 թվականին դառնալ լավագույն քաղաքային համայնք: Հունվարի 13-ին Վանաձորի քաղաքապետրանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ 2014 թվականի անդրանիկ աշխատանքային խորհրդակցությունը: Խորհրդակցությունը վարում էր քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Ինչպես իր ներածական խոսքում նշեց քաղաքապետը, առաջին խորհրդակցությանը նախաշվելու են այն ծրագրային նպատակները, որոնք առաջնահերթ են համայքի և քաղաքապետարանի համար: Վանաձորի քաղաքապետն առաջարկեց գրավոր խնդրանքով դիմել ՀՀ կառավարությանը ՝Վանաձորի թվով 84 3-րդ կարգի բազմաբնակարան շենքերի ամրացման և քաղաքի կամուրջների վերանորոգման նպատակով պետական բյուջեից հատկացումներ կատարալու համար: Ինչպես նշեց քաղաքապետ Սամվել Դարբինյանը. եթե անգամ երկու կամ երեք շենքերի ամրացումը հնարավոր լինի իրականացնել 2014 թվականին, ապա դա ևս մեծ նվաճում կլինի: Վանաձոր համայնքի համար լրջագույն խնդիր է աղբահանությունը: Կոմունալ և աղբահանության ծառայություններ մատուցող ընկերությունների տեխնիկան բարոյապես և ֆիզիկապես մաշված է և այդ պարագայում հնարավոր չէ արդյունավետ աղբահանություն իրականացնել: Քաղաքապետն առաջարկեց համապատասխան խնդրանքով կրկին դիմել ՀՀ կառավարությանը, որպեսզի պետական աջակցությամբ և միջնորդությամբ հնարավոր լինի ցածր տոկոսադրույքով վարկավորում ստանալ, ինչի շնորհիվ քաղաքապետարանը կարող է նոր տեխնիկա գնել արդյունավետ աղբահանություն իրականացնելու նպատակով: Հաջորդ ծրագրային առաջնահերթությունը, որը ներկայացրեց քաղաքապետը, դա քաղաքի գլխավոր հատակագիծն է: Սամվել Դարբինյանը հանձնարարեց ճարտարապետության և քաղաքաշինության բաժնին 2014 թվականի առաջաին կիսամյակի ընթացքում ավարտել գլխավոր հատակագծի նախագծման և մշակման աշխատանքները: Քաղաքապետ Սամվել Դարբինյանը, գոհունակություն հայտնելով 2013 թվականին քաղաքապետարանի աշխատակազմի աշխատանքից, նշեց, որ համայնքը ճանաչվել է լավագույն մարզական համայնք և արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին՝ 1.5 մլն դրամ: Այդ գումարն ուղղվելու է բռնցքամարտի դպրոցի համար ռինգի ձեռքբերելուն:

Սակայն քաղաքապետը հորդորեց աշխատակազմին էլ աեավել ջանասիրաբար կատարել իրենց պարտականությունները, քանի որ համայնքի ներուժը բավարար է 2014 թվականին դառնալ հանրապետության լավագույն քաղաքային համայնք: Եվ դա հաջորդ տարվա համար լինելու է Վանաձոր համայնքի առաջնահերթ նպատակը: Լավագույն քաղաքային համայնք լինելու առաջին պայմանը 100 տոկոսով սեփական եկամուտների կատարումն է: Վանաձորը կարող էր նաև 2013 թվականին հասնել այդ մակարդակին, սակայն սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով մուտքերի մի մասը բյուջե մուտքագրվեց 2014 թվականին: Քաղաքապետի հանձնարարությամբ համապատասխան ծառայությունները կվերանայեն իրեն վարչարարությունը և հնարավոր կլինի 2014 թվականին ապահովել 100 տոկոս բյուջեի մուտքերի ապահովում:


Article printed from Վանաձոր: http://vanadzor.am

URL to article: http://vanadzor.am/vanadzori-kaghakapetarani-2014-tvakani-tsragrayin-npataknery/

URLs in this post:

[1] Facebook0: https://www.facebook.com/sharer/sharer.php?u=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fvanadzori-kaghakapetarani-2014-tvakani-tsragrayin-npataknery%2F&t=%D5%8E%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80%D5%AB+%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB+2014+%D5%A9%D5%BE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%AB+%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6+%D5%B6%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8

[2] Twitter: https://twitter.com/intent/tweet?text=%D5%8E%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80%D5%AB+%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB+2014+%D5%A9%D5%BE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%AB+%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6+%D5%B6%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8&url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fvanadzori-kaghakapetarani-2014-tvakani-tsragrayin-npataknery%2F

[3] Google+0: https://plus.google.com/share?url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fvanadzori-kaghakapetarani-2014-tvakani-tsragrayin-npataknery%2F

[4] Pinterest0: #

Copyright © 2017 Վանաձոր. All rights reserved.