Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը ցավակցական ուղերձ է հղել Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ:

. Լուրեր

Խոր վիշտ ապրեցի, տեղեկանալով Հայաստանի գրողների միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գրող և հրապարակախոս Լևոն Անանյանի անժամանակ մահվան մասին: Լևոն Անանյանն այն մտավորական ու քաղաքացին էր, ում հայրենանվեր գործունեությունը գնահատվում էր և՛ Հայաստանում , և՛ Սփյուռքում: Սերտ հարաբերություններ ունենալով Գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի անդամների հետ, կարող եմ փաստել, որ նրա կազմակերպչական դերը մեծ էր նաև մարզերում բնակվող գրողների ճանաչելիության ընդարձակման և ստեղծագործությունների հրատարակման գործում: Միայն այն փաստը, որ Հայաստանի ԳՄ-ը վերջին տասնամյակում 2 տարին մեկ անգամ կազմակերպում էր գրողների համահայկական համաժողովներ, որոնց մասնակցում են ոչ միայն աշխարհի շուրջ 40 երկրների հայ գրողներ, այլ նաև այդ համաժողովներին մշտական ներկայություն ուներ գրական Լոռին, վկայում է, որ կատարվել է մեծածավալ կազմակերպչական աշխատանք:

Խորին ցավակցություննս եմ հայտնում Լևոն Անանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, Հայաստանի գրողների միության և միության Լոռու բաժանմունքի անդամներին:

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյան

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր