- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի շնորհավորական ուղերձը «Էրեբունի-Երևան 2795» տոնի առթիվ

Հարգելի Տարոն Մարգարյան,

Երևանի ավագանու հարգարժան անդամներ,

Սիրելի երևանցիներ.

Կրկին ուրախության և տոնական տրամադրության օրեր են Հայաստանում:

Համայն հայության մայրաքաղաք Երևանը 2795 տարեկան է:

Հայաստան և Արցախ աշխարhների ողջ բնակչությունը , աշխարհասփյուռ հայությունը Երևանի հանդեպ անկեղծ սիրով ու նվիրվածությամբ նշում է հազարամյակների պատմություն ունեցող , բայց ամեն անգամ նորովի ներկայացող մեր մայրաքաղաքի տարեդարձը:

Վանաձորցիների համար ՛՛Էրեբունի-Երևան 2795՛՛ տոնակատարությունը նույնքան հարազատ է, որքան ՛՛Վանաձորի Օր՛՛ տոնակատարությունը: Օրեր առաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան իր պատվարժան ներկայությունը բերեց ՛՛Վանաձորի Օր՛՛ տոնակատարությանը և այս օրերին էլ շատ վանաձորցիներ մեկնել են մայրաքաղաք, որպեսզի մասնակցեն դիտարժան հանդիսություններին:

Երևանը մեր միասնության, մեր հզորության գրավականն է՝ այսօր և առհավետ:

Վանաձորցիների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ մայրաքաղաքի տարեդարձը, բարեկեցիկ և արժանապատիվ կյանք մաղթում նրա բնակիչներին :

Վստահ եմ , որ այսօր, յուրաքանչյուր հայ , տեսնելով տարեցտարի գեղեցկացող ու ծաղկող Երևանը, անթաքույց հպարտությամբ կարող է բարձրաձայնել.

Իմ Սրտի Ուղեկից՝ Երևան:

Վանաձորի քաղաքապետ

Սամվել Դարբինյան