Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի 2013 թվականի տարեկան հաշվետվությունը

. Լուրեր

2014 թվականի մարտի 18-ին Վանաձորի քաղաքապետարանի մեծ նիստերի դահլիճում կայացավ համայնքի Ավագանու ընդլայնված հերթական նիստը: Նիստերի մեծ դահլիճն արդիականցվել էր ժամանակակից տեխնիկայով և սարքավորումներով, ինչը զգալիորեն արդյունավետ էր դարձրել նման կարգի միջոցառումների ժամանակ Ավագանու և քաղաքապետարանի աշխատակազմի աշխատանքները:
Ավագանու ընդլայնված նիստին ներկա էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, նաև մարզպետարանի և քաղաքապետարանի պատասխանատուներ,հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ, հատուկ այս առիթով հրավիրված հյուրեր և բազմաթիվ լրագրողներ: Ավագանու նիստի օրակարգում նախատեսված էր Վանաձորի քաղաքապետի զեկույցի հիման վրա Վանաձոր համայնքի 2013 թվականի բյուջեի կատարման հաշվետվության հաստատումը, սակայն կարելի է փաստել, որ քաղաքապետը նաև հանդես եկավ հանրության առջև 2013 թվականի ընթացքում կատարաված աշխատանքների ընդարձակ հաշվետվությամբ:
Վանաձոր քաղաքը 20-րդ դարի սկզբից և 21-րդ դարում ունեցել է զարգացման ու աճի տարբեր փուլեր: 1929-30-ին կազմվել է Վանաձորի առաջին հատակագիծը (ճարտարապետներ` Կ. Հալաբյան, Մ. Մազմանյան, Գ, Քոչար), որը նախատեսում էր քաղաքի տարածքը ընդլայնել արևմտյան և արևելյան ուղղություններով` Դիմաց թաղամասում։ 1939 թ.-ի գլխավոր հատակագծով (ճարտարապետներ` Ն. Զարգարյան, Ա. Մինասյան) որոշակի է դարձել քաղաքի կերպարը` զարգացման նշանակալից հեռանկարներով (արդյունաբերական կենտրոն և ամառանոցային վայր)։ 1949 թ.-ին կազմվել է նոր գլխավոր հատակագիծ (ճարտարապետներ` Հ.Դավթյան, Ռ. Գրիգորյան)։ 1950-ական թթ.-ին կառուցապատվել է Կիրովի անվան (այժմ` Հայքի) հրապարակը` քաղաքի վարչակառավարչական կենտրոնը։
1988 թվականի երկրաշարժից հետո անօթևան մնացած բնակիչներին բնակարաններով ապահովելու նպատակով կառուցվում են նոր Տարոն-1, Տարոն-2 , Տարոն-3 և Տարոն -4 թաղամասերը: Հետագայում ձևավորված սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակի պայմաններում քաղաքի բնակչությունը նախաերկրաշարժյան 150 հազարից նվազել է մինչև 85 հազար, իսկ նորկառույց թաղամասերի հաշվին քաղաքի տարածքը աճել է շուրջ 20 տոկոսով:
Վանաձոր համայնքում 2013 թվականի դրությամբ առկա են 1056 բազմաբնակարան շենքեր, որոնցից 870-ի սպասարկումը ներկայումս իրականացնում են 59 համատիրություններ:
Ինչպես նշեց իր զեկույցում Սամվել Դարբինյանը, Վանաձորի ՏԻ մարմինները մշտապես փնտրում և կիրառում են բյուջետային հատկացումների և ծառայությունների մատուցման վարչարարական արդյունավետ եղանակներ, կանխատեսելով, որ առաջիկա տարիներին քաղաքի տարածքի աճը չի ուղեկցվելու բնակչության համարժեք աճով:
Ներկայումս Վանաձոր համայնքի մշտական բնակչության թիվը կազմում է 84 700 մարդ, ըստ վիճակագրական ծառայության 01.10.2013թ. տվյալների:
2013 թվականին Վանաձորի քաղաքապետարանն ունեցել է առանձնահատուկ հաջողություններ: Վանաձոր համայնքը ճանաչվել է 2013 թվականի լավագույն մարզական համայնք և արժանացել ՀՀ նախագահի մրցանակին:
2013 թվականին , ըստ հաշվետվության, առանձնակի ուշադրության են արժանացել փողոցների վերանորոգման ծրագրերը: Ընդհանուր առմամբ նորոգվել է 14 273.6 քառ.մ. մակերեսով փողոցներ և Արջուտի աղբաթափման վայր տանող ճանապարհը……. բոլոր ոլորտների վերաբերյալ ավելի մանրամասն Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի զեկույցին քաղաքացիները և շահագրգիռ կառույցները կարող են ծանոթանալ քաղաքապետարանի պաշտոնական կայքում՝ www.vanadzor.am:

Մինչ նիստի օրակարգին անցնելը, քաղաքապետը տեղեկացրեց, որ Ավագանու անդամ Գոռ Բադյանը վայր է դրել Ավագանու անդամի լիազորությունները, քանի որ նշանակավել է Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և կրթության բաժնի պետի պաշտոնակատար: Տեղեկությունն ընդունվեց ի գիտություն:

Հաջորդիվ քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Տիգրան Պապանյանն Ավագանու համաձայնությանը ներկայացրեց վաստակաշատ շինարարներ Սամվել և Արթուր Հակոբյաններին նվիրված հուշատախտակի տեղադրման վերաբերյալ առաջարկը: Ավագանին հավանություն տվեց առաջարկին:

Քաղաքապետի կողմից 2013 թվականի աշխատանքների հաշվետվության ներկայացումից հետո Սամվել Դարբինյանը, ինչպես նաև քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների ղեկավարները պատասխանացեին Ավագանոև անդամների հարցերին և ներկայացրին պարզաբանումներ: Քննարկումներին ակտիվ մասնակցություն ունեցավ նաև Լոռու մարզպետ Արթուր Նալաբանդյանը, ով նույնպես պատասխանեց Ավագանու անդամների մի շարք հարցերի: Լոռու մարզպետը հիշեցերեց , որ Լոռու մարզի մարզկենտրոնի խնդիրները մշտապես գտնվել են ՀՀ կառավարության ուշադրության կլենտրոնում և միայն այն , որ 2011-13 թթ պետբյուջեից և այլ ֆինանսական աղբյուրներից Վանաձորում իրականացվել է շուրջ 5.4 մլրդ դրամի ծրագրեր, արդեն իսկ խոսուն փաստ է: Լոռու մարզպետը հանդես եկեվ նաև հետաքրքիր նախաձեռնությամբ, ինչն առանձնակի ոգևորություն առաջացրեց Վանաձորի ավագանու անդամաների շրջանում: Մարզպետը պատրաստակամություն հայտնեց պարբերաբար հանդիպել վանաձորի Ավագանու անդամների հետ և առաջարկեց ներկայացնել հանդիպումների ժամանակացույց:

Վանաձորի Ավագանին հաստատեց Վանաձոր համայնքի 2013 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը:

hashv

hashv_1

hashv_4

hashv_7

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր