Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

. Լուրեր

Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ վանաձորցիներ,
Մայիսի 28-ին մենք նշում ենք Հանրապետության տոնը: Շնորհավորում եմ բոլորիս մեզ համար պատմական կարևորություն ունեցող այս տոնի կապակցությամբ:
Մայիսը հայ ժողովրդին պարգևել է բազում հաղթանակներ, և ժողովրդի մեջ արմատացել է «հաղթանակների ամիս» անվանումը: 1918թ. մայիսը մեզ պարգևեց Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի և Սարդարապատի հերոսամարտերը, և ստեղծվեց Հայկական Առաջին Հանրապետությունը: Այն պատմական լուրջ հեղաշրջում էր առաջին հերթին հայ ազգի գիտակցության մեջ: 1918թ. անկախության հռչակման պահին տարածքների զգալի մասը բռնազավթված էին թուրքական զորքերի կողմից, որոնք արդեն գտնվում էին Երևանի մոտ: 1918թ. մայիսի 21-28-ը Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի և Սարդարապատի մոտ տեղի ունեցած ճակատամարտերում հայկական զորքերին հաջողվեց նախ կանգնեցնել և ապա Սարդարապատում և Բաշ-Ապարանում ջախջախիչ հարվածներ հասցնել թուրքական կանոնավոր բանակին: Փառահեղ հերոսամարտերի շնորհիվ հայ ժողովուրդը կարողացավ 543 տարի անց վերականգնել իր պետականությունը:
Մայիսյան հաղթանակների շարունակությունն արտացոլվեց 1991թ-ին` ազատ ու անկախ պետության ստեղծմամբ: Մեր նորաստեղծ պետության հերոս զավակներն իրենց պապերի օրինակով կարողացան զենքով պաշտպանել մեր անվտանգությունն ու անկախությունը:
Գլուխ խոնարհվելով հայ ժողովրդի հերոս զավակների հիշատակի առջև` ևս մեկ անգամ շնորհավորում եմ Հանրապետության տոնը, ցանկանում խաղաղություն մեր ազատ ու անկախ պետությանը, իսկ մեր ժողովրդին` արժանապատիվ և բարեկեցիկ ապագա:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, և փա՛ռք հայ ժողովրդին:

Սամվել Դարբինյան
Վանաձորի քաղաքապետ

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր