Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորի համայնքի ավագանու հերթական նիստ

. Լուրեր

Հոկտեմբերի 9-ին Վանաձորի քաղաքապետարանի խորհդակցությունների դահլիճում կայացավ Վանաձորի համայնքի ավագանու հերթական նիստը: Նիստին ներկա էին ավագանու 12 անդամներ: Օրակարգում ներառված էր 23 հարց: Առաջին հարցը Վանաձորի համայնքի ղեկավարին կից, Վանաձորի քաղաքային համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին էր: Ավագանու անդամների կողմից հնչեցին մի քանի առաջարկներ և լրացումներ, որոնք քննարկվեցին ավագանու անդամների կողմից, և հարցն ընդունվեց:

Երկրորդ հարցը հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների կազմակերպման և անցկացման և դրանց վերաբերյալ Վանաձորի համայնքի ավագանուն տեղեկատվություն տրամադրելու կարգը հաստատելու մասին էր: Հնչեցին կարծիքներ և առաջարկներ, որից հետո հարցն ընդունվեց ավագանու կողմից: Երրորդ հարցը վերաբերվում էր Վանաձորի համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմնի՝ համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի կազմը հաստատելուն: Սամվել Դարբինյանն առաջարկեց կազմի մեջ ընդգրկել նաև երիտասարդ տնտեսագետներ: Հաջորդ` 4-րդ հարցը Վանաձորի համայնքի ավագանու 2012 թվականի նոյեմբերի 07-ի «Վանաձորի համայնքի 2013 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 58-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Էր:

Դրա հիմք էր հանդիսացել ԿՏԲ բաժնի պետ Լ. Մելիքյանի զեկուցագիրը, որտեղ նշվում էր քաղաքի երեք փողոցների լուսավորության ապահովման անհրաժեշտության մասին: Ավագանին քվեարկեց բյուջեում 3891.40 հազար դրամի փոփոխության օգտին: 5-րդ հարցը վերաբերվում է քաղաքապետարանի շենքի ջեռուցման կազմակերպման և ժամանակավոր հաստիքներ նախատեսելուն, ինչպես նաև դրա աշխատակիցների աշխատավարձերը սահմանելուն: 6-րդ հարցը Վանաձորի համայնքի ավագանու 2013 թվականի հուլիսի 25-ի «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին» թիվ 63-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին էր: Վանաձորի քաղաքապետ Ս. Դարբինյանի առաջարկով, և ավագանու որոշմամբ նախկին 600դր/1մ2 սակագինը փոխվեց և դարձավ 1000դր/1մ2:

Օրակարգում դրված էին նաև Վանաձորի քաղաքային համայնքի մի շարք մշակութային կառույցների համայնքային ոչ առևտրային կազմակերպության վերակազմավորելու և վերակազմակերպման փոխանցման ակտը հաստատելու մասին հարցեր: Նախկինում դրանք հանդիսանում էին փակ բաժնետիրական ընկերություններ:

Քննարկման էր դրված նաև ավտոտնակներ վարձակալության իրավունքով տրամադրելու, տարածքների օտարման և մեկ ավտոմեքենա օտարելու մասին հարցեր: Բոլոր հարցերն էլ ավագանու կողմից համաձայնության արժանացան:

 

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր