Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորի ավագանին նույնպես մտահոգ է ԶԼՄ-ների ֆինանսական կայունության համար

. Լուրեր

Փետրվարի 25-ին տեղի ունեցավ Վանաձոր ավագանու հերթական նիստը, որի օրակարգում ներառված էին շուրջ մեկ տասնյակից ավելի հարցեր: Վանաձորի ավագանին հատկապես իր ուշադրությունը կենտրոնացրեց ԶԼՄ-ների ֆինանսական աջակցություն հատակացնելու վերաբերյալ ՛՛Վանաձոր համայնքի 2013 թվականի բյուջեն հաստատելու մասին՛՛ որոշման մեջ փոփոխություն նախատեսող առաջարկի վրա:

Վանաձորի ավագանին քվերակությամբ հանեց վերոհիշյալ առաջարկությունը օրակարգից: Տեղեկացնենք, որ առաջարկվում էր ԶԼՄ-ներին հատկացվելիք տարեկան ֆինանսական աջակցությունը 1մլն-ից հասցնել մինչև 3 մլն-ի: Իհարկե, անգամ այս գումարը բավարար չէ Վանաձորի հեռուստաընկերություններին, ռադիոընկերություններին, տպագիր մամուլին և էլեկտրոնային լրատվամիջոցներին շոշափելի աջակցություն ցուցաբերելու համար, սակայն Վանաձորի քաղաքապետարանը առաջնորդվել է բյուջեի իր հնարավորություններից: Համենայն դեպս , Վանաձորի ավագանին քվեարկությամբ չներառեց այս հարցն օրակարգում: Սա չի նշանակում, որ ավագանին դեմ էր ԶԼՄ-ներին հատկացվող ֆինանսական օգնության ծավալների ավելացմանը: Վանաձորի ավագանու մի քանի անդամների մտահոգությունը ԶԼՄ-ների միջև արդարացի և կարիքները հաշվի առնող բաշխման մեխանիզմի բացակայությունն էր: Ավագանին և քաղաքապետը համաձայնեցին այն հարցում, որ առաջիկա ավագանու նիստերից մեկում կրկին կքննարկվի այս հարցը, սակայն հատկացվող ֆինանսական միջոցների ավելացման հետ օրակարգում կլինի նաև արդարացի, հասցեական, նաև մրցութային տարրեր պարունակող բաշխման կարգ: Ավագանին ձայների բացարձակ մեծամասնությամբ հավանություն տվեց օրակարգում ընդգրկված մնացյալ առաջարկություններին:

Էդիկ Հովսեփյան

P.S. Իրապես Վանաձորի հեռուստաընկերությունները և տպագիր մամուլը լուրջ աջակցության կարիք ունեն: Եթե էլեկտրոնային լրատվամիջոցները համեմատաբար քիչ ծախսատար են, ապա հեռուստաընկերությունները և տպագիր մամուլն այսօր կանգնած են լուրջ ճգնաժամի առաջ՝ աննախադեպ գնաճի հետևանքով:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր