Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորի «Առդա» թաղամասի բնակիչների բողոքն ուսումնասիրության փուլում է

. Լուրեր

Ուսումնասիրության արդյունքում նախատեսվել են գործողություններ երեք ուղղություններով
Վանաձորը հանրապետության այն եզակի քաղաքն է, որն իր միջոցների հաշվին բնակարաններ է կառուցել նաև ոչ աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար: Դրանք հիմնականում Վանաձորի տնակային ավանների բնակիչներն են:
ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի, Վանաձորի քաղաքապետարանի եւ Հայաստանի «Ֆուլեր» տնաշինական կենտրոնի միջև 11.02.2008  թ. կնքված պայմանագրի հիման վրա, առաջին փուլում, Տարոն 3 թաղամասում կառուցվեց 33 երեք սենյականոց բնակարաններ: Այդ բնակարանները ևս հատկացվեցին տնակային ավաններում բնակվող և ոչ աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին:
Ծրագրի երկրոդ փուլում, 2011 թվականին, շահագործման հանձնվեցին ևս 15 նորակառույց երկու սենյականոց բնակարաններ, այս անգամ Վանաձոր համայնքի կողմից տրամադրված անավարտ շինությունների հիմքի վրա կառուցված շենքում:
Ժամանակի ընթացքում  առաջացել են խնդիրներ, որոնց լուծման նպատակով էլ «ԱՌԴԱ» թաղամասի բնակիչները դիմել էին Վանաձորի քաղաքապետին:
Թաղամասի բնակիչների   բողոքներն ուսումնասիրելու նպատակով «Առդա» բարեգործական հիմնադրամի, «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական» հասարակական կազմակերպության և Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից համատեղ ուսումնասիրվել է Առդա թաղամասի Տարոն-3, ՔՇՀ-7 թիվ 22 և 23 շինությունների վիճակը:
Ուսումնասիրությունից պարզվել է, որ շենքի հյուսիսային ճակատի ոչ կոնստրուկտիվ թերությունները և լեռնային խճի նստվածքը առաջացել են ջրհորդանների և սալվածքի բացակայության պատճառով, որը  նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված չէ:
Ուսումնասիրության հիման վրա որոշվել է՝
ա) շենքերի հյուսիսային մասում կառուցել ջրհորդաններ և սալվածք՝ անձրևաջրերի մուտքը շենքերի  հիմնատակ արգելելու նպատակով,
բ) դիմել «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի ղեկավարությանը՝ շենքերի գազաֆիկացման համար անհրաժեշտ արտաքին գազատար խողովակաշարը  ընկերության միջոցներով կառուցելու նպատակով,
գ) թաղամասի արտաքին լուսավորության խնդիրը լուծել ծրագրի հաջորդ փուլում նախատեսված 2 կիսակառույց շենքերի ավարտական շինարարական աշխատանքների հետ միաժամանակ:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր