Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորի 2014 թ բյուջեի նախագիծը դրվել է հանրային բաց քննարկման

. Լուրեր

Քննարկումները և առաջարկությունները վերջնական կամփոփվեն հոկտեմբերի 29-ին : Վանաձորի քաղաքապետարանն ակնկալում է ակտիվ մասնակցություն բյուջեի հանրային քննարկումներին, քանի որ քաղաքապետարանի գործունեությունը մշտապես եղել է հասարակական և քաղաքական կազմակերպությունների, ինչպես նաև ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Բացի այդ, կան հասարակական կազմակերպություններ, որոնք արտասահմանյան դրամաշնորհներով մշտադիտարկում են իրականացնում Վանաձորի բյուջեի ընթացիկ ծախսերի և եկամուտների նկատմամբ: Հիշեցենք, որ երկու շաբաթ առաջ Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրվել էր հայտարարություն հետևյալ բովանդակությամբ`

Սույն թվականի հոկտեմբերի 29-ին` ժամը 11:00-ին, Վանաձորի քաղաքապետարանի վարչական շենքի /Տիգրան Մեծի պողոտա 22 հասցեում/ նիստերի դահլիճում տեղի կունենա Վանաձորի համայնքի 2014 թվականի տարեկան բյուջեի նախագծի քննարկման հանրային բաց լսումներ:

Քաղաքապետարանը համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու համայնքի տարեկան բյուջեի նախագծի քննարկմանը:

Ձեր առաջարկություններն ու դիտողությունները կարող եք ուղարկել vanadzorcity@mail.ru էլեկտրոնային հասցեով կամ ներկայացնել Վանաձորի քաղաքապետարանի թիվ 316 սենյակ, ոչ ուշ քան մինչ ս/թ հոկտեմբերի 28-ը:

Այսօր հոկտեմբերի 28-ն է, սակայն առցանց ոչ մի առաջարկություն չի ներկայացվել, իսկ գրավոր ներկայացվել է մեկ առաջարկություն: Վստահաբար կարելի է ասել, որ հիմնական առաջարկությունները կներկայացվեն հոկտեմբերի 29-ին տեղի ունենալիք հանրային բաց քննարկումներին:

Այսօր համայնքի ղեկավարի հերթական խորհրդակցության ժամանակ, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը լրագրողներին կոչ է արել , որպեսզի նրանք պատշաճ կերպով տեղեկացնեն հանրությանը հանրային բաց լսումների մասին, և ավելացրել, որ քաղաքապետարանը համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու համայնքի տարեկան բյուջեի նախագծի քննարկմանը` հոկտեմբերի 29-ին: Քաղաքապետը հավաստել է, որ Վանաձորի քաղաքապետարանը պատրաստ է լսել հետաքրքիր առաջարկներ և քննարկել դրանք, որից հետո նաև ընդգրկել համայքային բյուջեում:

Հիշեցնենք, որ քաղաքացիները կարող են Վանաձորի 2014 թվականի բյուջեի նախագածին ծանոթանալ ` այն ներբեռնելով http://www.vanadzor.am/2014buge.zip հղումով:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր