- Վանաձոր - http://vanadzor.am -

Վանաձոր քաղաքի 2013թ. ֆուտզալի գավաթը նվաճեց «Ըմբիշներ» թիմը

Posted By Vanadzor On March 6, 2013 @ 09:50 In Լուրեր | No Comments

2013թ փետրվարի 20-ից մարտի 5-ը Վանաձորի <<Հայաստան>> մարզական հասարակական կազմակերպության մարզապալատում անց է կացվել ֆուտզալի գավաթի խաղարկություն՝ 19 թիմերի միջև, որոնք վիճականահանությամբ բաժանվել են 4 ենթախմբի և մրցել շրջանաձև սկզբունքով: Յուրաքանչյուր ենթախմբի առաջին, երկրորդ տեղ գրաված թիմերը դուրս են եկել ¼ եզրափակիչ, պարտվողը հետագա պայքարից դուրս մնալու սկզբունքով: Մարտի 5-ին տեղի է ունեցել եզրափակիչ խաղ և 3-րդ, 4-րդ տեղերի համար խաղ:

Եզրափակիչում հանդիպել են <<Ըմբիշներ>> և <<ՎՊՄԻ>> թիմերը, որտեղ համառ պայքարում 3:2 հաշվով հաղթել է <<Ըմբիշներ>> թիմը: 3-րդ և 4-րդ տեղերի համար հանդիպել են թիվ 11 ավագ դպրոցի և <<Հայոց արծիվներ>> թիմերը, որտեղ հաղթող է ճանաչվելը <<Հայոց արծիվներ>> թիմը և գրավել 3-րդ տեղը:

Հաղթող և մրցանակակիր թիմերը պարգևատրվել են Վանաձորի քաղաքապետարանի կողմից սահմանված գավաթներով և պատվոգրերով, իսկ 5 լավագույն խաղացողները ըստ օղակների՝ պաշտպան, կիսապաշտպան, հարձակվող, ռմբարկու և դարպասապահ, պարգևատրվել են հուշանվերներով և պատվոգրերով:

Շնորհակալագրեր են հանձնվել մրցավարներին, ոստիկանության աշխատակիցներին և <<Հայաստան>> մարզական հասարակական կազմակերպության աշխատակազմին:


Article printed from Վանաձոր: http://vanadzor.am

URL to article: http://vanadzor.am/vanadzor-kaghaki-2013t-futzali-gavat/

URLs in this post:

[1] Facebook0: https://www.facebook.com/sharer/sharer.php?u=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fvanadzor-kaghaki-2013t-futzali-gavat%2F&t=%D5%8E%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80+%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%AB+2013%D5%A9.+%D6%86%D5%B8%D6%82%D5%BF%D5%A6%D5%A1%D5%AC%D5%AB+%D5%A3%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A9%D5%A8+%D5%B6%D5%BE%D5%A1%D5%B3%D5%A5%D6%81+%C2%AB%D4%B8%D5%B4%D5%A2%D5%AB%D5%B7%D5%B6%D5%A5%D6%80%C2%BB+%D5%A9%D5%AB%D5%B4%D5%A8

[2] Twitter: https://twitter.com/intent/tweet?text=%D5%8E%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80+%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%AB+2013%D5%A9.+%D6%86%D5%B8%D6%82%D5%BF%D5%A6%D5%A1%D5%AC%D5%AB+%D5%A3%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A9%D5%A8+%D5%B6%D5%BE%D5%A1%D5%B3%D5%A5%D6%81+%C2%AB%D4%B8%D5%B4%D5%A2%D5%AB%D5%B7%D5%B6%D5%A5%D6%80%C2%BB+%D5%A9%D5%AB%D5%B4%D5%A8&url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fvanadzor-kaghaki-2013t-futzali-gavat%2F

[3] Google+0: https://plus.google.com/share?url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fvanadzor-kaghaki-2013t-futzali-gavat%2F

[4] Pinterest0: #

Copyright © 2017 Վանաձոր. All rights reserved.