Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձոր քաղաքի 2013թ. ֆուտզալի գավաթը նվաճեց «Ըմբիշներ» թիմը

. Լուրեր

ball2013թ փետրվարի 20-ից մարտի 5-ը Վանաձորի <<Հայաստան>> մարզական հասարակական կազմակերպության մարզապալատում անց է կացվել ֆուտզալի գավաթի խաղարկություն՝ 19 թիմերի միջև, որոնք վիճականահանությամբ բաժանվել են 4 ենթախմբի և մրցել շրջանաձև սկզբունքով: Յուրաքանչյուր ենթախմբի առաջին, երկրորդ տեղ գրաված թիմերը դուրս են եկել ¼ եզրափակիչ, պարտվողը հետագա պայքարից դուրս մնալու սկզբունքով: Մարտի 5-ին տեղի է ունեցել եզրափակիչ խաղ և 3-րդ, 4-րդ տեղերի համար խաղ:

Եզրափակիչում հանդիպել են <<Ըմբիշներ>> և <<ՎՊՄԻ>> թիմերը, որտեղ համառ պայքարում 3:2 հաշվով հաղթել է <<Ըմբիշներ>> թիմը: 3-րդ և 4-րդ տեղերի համար հանդիպել են թիվ 11 ավագ դպրոցի և <<Հայոց արծիվներ>> թիմերը, որտեղ հաղթող է ճանաչվելը <<Հայոց արծիվներ>> թիմը և գրավել 3-րդ տեղը:

Հաղթող և մրցանակակիր թիմերը պարգևատրվել են Վանաձորի քաղաքապետարանի կողմից սահմանված գավաթներով և պատվոգրերով, իսկ 5 լավագույն խաղացողները ըստ օղակների՝ պաշտպան, կիսապաշտպան, հարձակվող, ռմբարկու և դարպասապահ, պարգևատրվել են հուշանվերներով և պատվոգրերով:

Շնորհակալագրեր են հանձնվել մրցավարներին, ոստիկանության աշխատակիցներին և <<Հայաստան>> մարզական հասարակական կազմակերպության աշխատակազմին:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր