Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձոր համայնքի սպորտային նվաճումներին նոր գնահատանք

. Լուրեր

Վանաձորն ունի սպորտային նվաճումների հարուստ ավանդույթներ և 2013 թվականը ևս բացառություն չէր: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշմամբ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ՀՀ նախագահի ՛՛ Լավագույն քաղաքային մարզական համայնք ՛՛ մրցանակ շնորհվեց Վանաձոր համայնքին:

Բոլոր մարզական միությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ընտրվեցին 2013 թվականի վանաձորցի 10 լավագույն մարզիկները և տասնյակը գլխավորեց Տիգրան Կիրակոսյանը: Քաղաքապետարանը և անձամբ քաղաքապետ Սամվել Դարբինյանն Ամանորից առաջ մեծարեցին վանաձորցի լավագույն մարզիկներին և նրանց մարզիչներին: Սակայն վանաձորցի մարզիկների և մարզական ոլորտի գործիչների գնահատանքը դրանով չավարտվեց: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը սպորտի ոլորտում մատուցած ծառայությունների համար Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատողի կոչում շնորհեց վանաձորցիներ Համլետ Հարությունի Հարությունյանին և Թաթուլ Միքայելի Շահինյանին:

Համլետ Հարությունյանը Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի առաջին կարգի մասնագետ է, 43 տարվա մարզական գործչի փորձառությամբ՝ Երևանում և Վանաձորում:

Թաթուլ Միքայելի Շահինյանն աշխատում է Վանաձորի քաղաքապետարանի Կենտրոն համալիր մարզադպրոցում և շուրջ 40 տարի աշխատել է ֆիզկուլտուրայի և սպորտի բնագավառում:

Վանաձորի քաղաքապետարան

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր