Վանաձոր-Բաթումի

Վանաձոր-Բաթումի քաղաքների համագործակցության ապագան այսուհետ երիտասարդության ձեռքերում է «ՏԻՄ թափանցիկությունը երիտասարդների ուժերով» ծրագրի շրջանակներում ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպվեց ծրագրի մասնակցիների ուսուցողական այցելություն Վանաձորի քույր քաղաք Բաթումի: Ծրագիրն իրականացվում է ՀԿ Կենտրոն-ի կողմից`Քաունթերփարթ ինթերնեշնլ հայաստանյան ներկայացուցչության ֆինանսավորմամբ:Ուսուցողական այցի մասնակիցները մրցութային կարգով ընտրված 8 երիտասարդներն էին՝ Վանաձոր համայնքի երեք ավագանու անդամներ`Խորեն Վարդանյանը, Գոռ Բադյանը, Վահագն Դավիթավյանը, ինչպես նաև քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը, առևտրի և սպասարկման, տրանսպորտը համակարգող բաժնի պետ էռնեստ Գևորգյանը, ՀԿ Կենտրոնի ծրագրային թիմը: Ուսուցողական ծրագրի իրականացումը ոչ միայն նպաստեց երիտասարդների գիտելիքների և փորձի ավելացմանը ՏԻՄ կառավարման տարբեր մոդելների վերաբերյալ, այլ նաև ավելի ամրապնդեց քույր քաղաքների միջև գործնական ու բարեկամական հարաբերությունները: Այցելության ընթացքում տեղի ունեցան պաշտոնական, գործնական, աշխատանքային և ոչ պաշտոնական հանդիպումներ: Մասնակցող թիմը հանդիպում ունեցավ Բաթումի քաղաքի քաղաքապետ Ջեմալ Անանինձեի, փոխքաղաքապետի, ինչպես նաև քաղաքապետարանի վեց բաժինների պետերի հետ, ովքեր ներկայացրեցին ՏԻՄ կառավարման թափանցիկության ապահովման նախադրյալներն ու դժվարությունները, համայնքի զարգացման ուղղությունները և երիտասարդների ներգրավման ու խրախուսման մեխանիզմները:Վանաձորի պատվիրակները նույնպես ներկայացրեցին իրենց այցելության նպատակը, ծրագրերը և համայնքի ներկայիս կառավարման համակարգը:Երկու կողմերն էլ հաստատակամ էին համագործակցությունը շարունակելի դարձնել համաձայնագրի ստորագրմամբ: Ուսուցողական այցի շրջանակներում տեղի ունեցավ նաև փորձի փոխանակման հանդիպում Բաթումի քաղաքի ՏԻՄ-ում պրակտիկա անցնող 20 երիտասարդների հետ: Երկու երկրների երիտասարդները ծանոթացան ծրագրային և կառավարման նմանություններին և տարբերություններին և հանդես եկան նոր համատեղ ծրագրերի իրականացման գաղափարներով: Սույն այցելությունը խթան հանդիսացավ երկու քաղաքների միջև արդեն իսկ ձևավորված հարաբերությունները երիտասարդների միջև համագործակցության հարթակ տեղափոխելու առումով: Երկու քույր քաղաքների երիտասարդների համատեղ գործունեության արդյունավետությունը կախված կլինի կողմերի հետևողականությունից և պատրաստակամությունից: Բաթումի-Վանաձոր համագործակցության ակտիվ շրջանը դեռ չի ավարտվել և առջևում Բաթումոբա տոնակատարությունն է, որին ավանդաբար մասնակցում են Վանաձորի քաղաքապետը և քաղաքապետարանի պատասխանատուներ: Ամեն տարվա ասեպտեմբեր ամսի առաջին հանգստյան օրերին նշվում է Բաթումի քաղաքի օրը՝ Բաթումոբա տոնակատարությունը:

Վանաձոր-Բաթումի քաղաքների համագործակցության ապագան այսուհետ երիտասարդության ձեռքերում է

«ՏԻՄ թափանցիկությունը երիտասարդների ուժերով» ծրագրի շրջանակներում ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպվեց ծրագրի մասնակցիների ուսուցողական այցելություն Վանաձորի քույր քաղաք Բաթումի: Ծրագիրն իրականացվում է ՀԿ Կենտրոն-ի կողմից`Քաունթերփարթ ինթերնեշնլ հայաստանյան ներկայացուցչության ֆինանսավորմամբ:Ուսուցողական այցի մասնակիցները մրցութային կարգով ընտրված 8 երիտասարդներն էին՝ Վանաձոր համայնքի երեք ավագանու անդամներ`Խորեն Վարդանյանը, Գոռ Բադյանը, Վահագն Դավիթավյանը, ինչպես նաև քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը, առևտրի և սպասարկման, տրանսպորտը համակարգող բաժնի պետ էռնեստ Գևորգյանը, ՀԿ Կենտրոնի ծրագրային թիմը:

Ուսուցողական ծրագրի իրականացումը ոչ միայն նպաստեց երիտասարդների գիտելիքների և փորձի ավելացմանը ՏԻՄ կառավարման տարբեր մոդելների վերաբերյալ, այլ նաև ավելի ամրապնդեց քույր քաղաքների միջև գործնական ու բարեկամական հարաբերությունները: Այցելության ընթացքում տեղի ունեցան պաշտոնական, գործնական, աշխատանքային և ոչ պաշտոնական հանդիպումներ: Մասնակցող թիմը հանդիպում ունեցավ Բաթումի քաղաքի քաղաքապետ Ջեմալ Անանինձեի, փոխքաղաքապետի, ինչպես նաև քաղաքապետարանի վեց բաժինների պետերի հետ, ովքեր ներկայացրեցին ՏԻՄ կառավարման թափանցիկության ապահովման նախադրյալներն ու դժվարությունները, համայնքի զարգացման ուղղությունները և երիտասարդների ներգրավման ու խրախուսման մեխանիզմները:Վանաձորի պատվիրակները նույնպես ներկայացրեցին իրենց այցելության նպատակը, ծրագրերը և համայնքի ներկայիս կառավարման համակարգը:Երկու կողմերն էլ հաստատակամ էին համագործակցությունը շարունակելի դարձնել համաձայնագրի ստորագրմամբ:

Ուսուցողական այցի շրջանակներում տեղի ունեցավ նաև փորձի փոխանակման հանդիպում Բաթումի քաղաքի ՏԻՄ-ում պրակտիկա անցնող 20 երիտասարդների հետ: Երկու երկրների երիտասարդները ծանոթացան ծրագրային և կառավարման նմանություններին և տարբերություններին և հանդես եկան նոր համատեղ ծրագրերի իրականացման գաղափարներով: Սույն այցելությունը խթան հանդիսացավ երկու քաղաքների միջև արդեն իսկ ձևավորված հարաբերությունները երիտասարդների միջև համագործակցության հարթակ տեղափոխելու առումով:

Երկու քույր քաղաքների երիտասարդների համատեղ գործունեության արդյունավետությունը կախված կլինի կողմերի հետևողականությունից և պատրաստակամությունից:

Բաթումի-Վանաձոր համագործակցության ակտիվ շրջանը դեռ չի ավարտվել և առջևում Բաթումոբա տոնակատարությունն է, որին ավանդաբար մասնակցում են Վանաձորի քաղաքապետը և քաղաքապետարանի պատասխանատուներ:

Ամեն տարվա ասեպտեմբեր ամսի առաջին հանգստյան օրերին նշվում է Բաթումի քաղաքի օրը՝ Բաթումոբա տոնակատարությունը:

You May Also Like

Leave a Reply