Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Լրանում է Վանաձոր-Բանյո քաղաքների բարեկամության 50-ամյակը

. Լուրեր

Վանաձոր, նախկին՝ Կիրովական, քաղաքը բարեկամական կապեր ունի շատ քաղաքների հետ, սակայն Ֆրանսիայի Բանյո քաղաքի հետ բարեկամությունը առանձնահատուկ է: Երբ 1957 թվականից հետո Եվրոպայում և աշխարհում  քույր քաղաքների շարժումը նոր թափ ստացավ և քաղաքների ներկայացուցիչները ստեղծեցին «Քույր քաղաքների համաշխարհային ֆեդերացիա» (ՔՔՀՖ), Կիրովականը նախկին ԽՍՀՄ հանրապատությունների քաղաքներից առաջիններից էր, որ բարեկամություն հաստատեց Ֆրանսիայի Բանյո քաղաքի հետ 1967 թվականին:

Հայաստանի անկախացումից հետո Վանաձորի ղեկավարությունը և հանրությունը հավատարիմ մնացին  այդ բարեկամության  ոգուն և արդեն շուրջ 50 տարի է նորանոր նախագծերով և ծրագրերով է հարստանում այն:

Մարտի 2-ին Վանաձոր էր ժամանել Բանյո քաղաքի ներկայացուցիչը , ով հյուրըկալվեց Վանաձորի համայնքապետարանում: Վանաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ  Արտյոմ Գրիգորյանն ընդունեց Ֆրանսիայի Բանյո քաղաքի ներկայացուցիչ Նատալի Թոփակյանի և «Նռենի» հկ նախագահ Անուշ Առնավուտյանին : Հանդիպմանը ներկա էին համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը,  ծրագրերի և արտաքին հարաբերությունների բաժնի պետ Լիլյա Դավթյանը, մշակույթի և կրթության բաժնի մասնագետ Լիդա Զարգարյանը և Վանաձոր համայնքի ավագանու անդամ Գայանե Քալանթարյանը:

Հանդիպման ընթացքում Անուշ Առնավուտյանը ներկայացրեց 2004թ.-ից  մինչ օրս կազմակերպության կողմից Վանաձորում կատարված աշխատանքները և հետագա ծրագրերը:

Մանրամասն խոսվեց «Փոքրիկ նապաստակ» կենտրոնի մասին, որտեղ հաճախում են 0-4 տարեկան երեխաները: Այն վաղ-սոցիալական կենտրոն է, որի հիմնական նպատակն է լուծել երեխաների շփման խնդիրները: Ներկայացվեց նաև տարածքի հետ կապված խնդիրները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև  Վանաձոր-Բանյո քույր քաղաքների համագործակցության հեռանկարները:

 

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր