Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորի ավագանին , քաղաքապետը և աշխատակազմը Արցախին

. Լուրեր

Սա այն դեպքն է, երբ  Աստվածաշնչյան ասույթը տեղին է հնչեցնել «աջ ձեռքը պետք է իմանա, թե ինչ է անում ձախը» մտայնությամբ և երբ գործը բարեգործություն չէ, հայրենիքի պաշտպանության համար գործնական մտահոգություն է:

Վանաձորի քաղաքապետն ապրիլի 7-ին հրավիրել էր ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ համայնքի  բյուջեի ծախսային մասում կատարել փոփոխություն 3 մլն դրամի չափով: Մինչ ավագանու նիստի օրակարգին անցնելը քաղաքապետ Սամվել Դարբինյանի առաջարկությամբ ավագանու անդամները և ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլի 1-ից 5-ը Լեռնային Ղարաբաղի ճակատային գծում զոհված հայ սպաների և զինվորների հիշատակը:

Վանաձորի ավագանին միաձայն որոշեց համայնքի բյուջեից 3 մլն դրամ հատկացնել   «ԼՈՌԻ-ԱՐՑԱԽ» մարդասիրական հիմնադրամին: Քաղաքապետ Սամվել Դարբինյանի առաջարկությամբ ավագանին նաև միաձայն որոշեց, բացառության կարգով ,  վանաձորցի յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիքին համայնքի բյուջեից հատկացնել 250 հազար դրամ:

Տեղեկացնենք նաև , որ Վանաձորի ավագանու անդամներն իրենց անձնական միջոցներից հանգանակել են 300 հազար դրամ, իսկ Վանաձորի քաղաքապետը հիմնադրամին կփոխանցի իր մեկ ամսվա աշխատավարձը:  Ավագանու անդամ Արմեն Մատինյանն իր անձնական միջոցներից ևս  100 հազար դրամ է հատկացրել հիմնադրամին:

Նույն օրը Վանաձորի քաղաքապետի և աշխատակազմի նախաձեռնությամբ տեղի ունեցով Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցների և համայնքային ենթակայության հիմնարկ-ձեռնարկությունների կոլեկտիվների ընդլայնված ժողովը , ուր աշխատակիցները միահամուռ որոշեցին հնարավորինս կարճ ժամկետում դրամական և նյութական օգնություն ցուցաբերել Արցախի մեր հայրենակիցներին:

Այս նախաձեռնությունը կիրականացվի կամավորություն սկզբունքով, բայց արդեն իսկ ժողովականների տրամադրությունից պարզ դարձավ, որ բոլորն անխտիր մասնակցություն կունենան հայրենանվեր այս գործին:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր