- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի շնորհավորական ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ

Սահմանադրության ընդունումն ու պահպանումը ցանկացած ժողովրդի ու պետության համար կարևորագույն նշանակություն ունի, այն երկրի բնականոն զարգացման ու ներքին խաղաղության, ժողովրդավարության ու համերաշխության խորհրդանիշն է:

Սրտանց շնորհավորելով Սահմանադրության օրվա առթիվ, ցանկանում եմ խաղաղ ու բարեկեցիկ կյանք մեր ժողովրդին ու ամրություն՝ երկրի սահմաններին:
Սահմանադրությունը երկրի անձնագիրն է, իսկ դրա պահպանումը՝ երկրի հետագա բարգավաճման հիմքն է ու հենարանը: Մաղթում եմ, որ բարօրություն ու խաղաղությունը մշտապես գերակայեն մեր երկրում:

Վանաձորի քաղաքապետ՝ Սամվել Դարբինյան