«Նեցուկ» ՀՈԱԿ-ում իրականացվելիք ուսումնական պրակտիկային ընդառաջ հանդիպում համայնքի ղեկավարի առաջին տեղակալի հետ

ՀՀ ԿԳՆ «Կ. Ղարաքեշիշյանի անվան N 1 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի տնօրինությունը, ի դեմս տնօրեն Կարեն Ղարաքեշիշյանի, Վանաձորի համայնքապետարանի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, որի շրջանակում համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանի միջնորդությամբ կնքվելու է պայմանագիր, ինչը հնարավորություն կտա ուսումնարանի «Պարտեզ-պուրակային» մասնագիտության «այգեպան » որակավորման խմբին ուսումնաարտադրական պրակտիկա անցնել համայնքապետարանի ենթակայության «Նեցուկ» ՀՈԱԿ-ում: Այս կապակցությամբ փոխտնօրեն Արմենակ Հովհաննիսյանի և արտադրական ուսուցման վարպետ Ալլա Զաքարյանի ուղեկցությամբ խումբը հյուրընկալվել էր Արկադի Փելեշյանի մոտ: Հանդիպմանը ներկա էր նաև «Նեցուկ» ՀՈԱԿ-ի տնօրեն Հայկ Համբարձումյանը: Պայմանավորվածության շնորհիվ՝ ուսանողները հնարավորություն կունենան գործնական գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել դեկորատիվ բուսաբուծության, այգեգործության, բաց գրունտում ծաղկադեկորատիվ բույսերի աճեցման և մշակման, ծաղկանոցների կառուցման, ձևավորման և խնամքի, սիզամարգերի կառուցման և խնամքի վերաբերյալ:

You May Also Like