Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի շնորհավորական խոսքը Ուսուցչի օրվա կապակցությամբ

. Լուրեր

Հարգելի՛ ուսուցիչներ,
Սրտանց շնորհավորում են ձեզ ձեր մասնագիտական տոնի կապակցությամբ:
Հայը դարեր շարունակ ակնածանքով և մեծարանքով է գնահատել մանկավարժի աշխատանքը՝ նրան վերապահելով նոր սերնդի կրթության և քաղաքացու ձևավորման դժվարին գործը: Ձեր աշխատանքից է կախված մեր վաղվա օրը: Յուրաքանչյուր երեխայի գիտակցական կյանքը հենց ձեզանով է սկսվում, և ձեր վաստակն անուրանալի է մեր ապագա քաղաքացիների կրթության ու դաստիարակության գործում: Դուք ստանձնել եք մատաղ սերնդի մեջ հայրենասիրություն, նվիրում և գիտելիք սերմանելու բարձր պարտականություն: Ձեր այսօրվա աշակերտները մեր վաղվա քաղաքացիներն են, ովքեր վաղը կերտելու են մեր երկրի պատմությունը` դառնալով նրա զինվորը, մտավորականը, գիտնականը, աշխատավորն ու մշակը: Գնահատում և հպարտանում ենք ձեր աշխատանքով:
Եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա կապակցությամբ, մաղթում երջանկություն, քաջառողջություն, արգասաբեր աշխատանք և նորանոր հաջողություններ մատաղ սերնդին կրթելու մեծ, դժվարին և պատասխանատու գործում:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր