- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - https://vanadzor.am -

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի շնորհավորական խոսքը Ուսուցչի օրվա կապակցությամբ

Հարգելի՛ ուսուցիչներ,
Ի սրտե և ամենայն անկեղծությամբ շնորհավորում են ձեզ ձեր մասնագիտական տոնի կապակցությամբ:
Մեծ ու անգնահատելի է ձեր վաստակը սերունդների կրթության ու դաստիարակության պատասխանատու և հայրենանվեր գործում: Ձեր նվիրված աշխատանքի, հոգատար վերաբերմունքի, քնքշանքի և սիրո շնորհիվ մեր երեխաները ստանում են որակյալ կրթություն և հայեցի դաստիրակություն: Հայ ազգը միշտ էլ հարգանքով է վերաբերվել ուսուցչի աշխատանքին, և դա է պատճառը , որ յուրաքանչյուր հայի համար ուսուցիչ և ծնող բառերը նույնացվում են, իսկ դպրոցն ընկալվում որպես երկրորդ օջախ: Ձեր աշխատանքի շնորհիվ վաղը մենք ունենալու ենք բանիմաց քաղաքացիներ`նվիրված պետությանն ու ժողովրդին և պատրաստակամ ծառայելու հայրնիքին բոլոր ասպարեզներում:
Անգնահատելի և հպարտության արժանի է ձեր նվիրումն ու աշխատանքը, ձեր վաստակն անուրանալի է մեր ապագա քաղաքացիների կրթության ու դաստիարակության գործում: Ուսուցիչը վեհ կոչում է, որին, անկասկած, դուք արժանի եք:
Եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորելով ձեզ Ուսուցչի օրվա առթիվ`մաղթում եմ անձնական երջանկություն, առողջություն, նորանոր հաջողություններ աշխատանքի և կյանքի բոլոր բնագավառներում: