- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Ուսանողների նախաձեռնությամբ կբարեկարգվի Արցախ պուրակը

Հարգելի՛ վանաձորցիներ, Վանաձորի քաղաքապետարանը և Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի Ուսանողական ծրագրային թիմը իրականցանում են  <<Մեր քաղաքը, մեր նպատակը, մեր ապագան>> ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է վերանորոգել և բարեկարգել վանաձորցիներիս կողմից շատ սիրված <<Արցախ>> պուրակը:

Սույն թվականի հուլիսի 1-ին ժամը 15-ին <<Արցախ>> պուրակում կտրվի ծրագրի մեկնարկը՝ բացօթյա համերգի ուղեկցությամբ, որին զուգահեռ կիրականացվի դրամահավաք: Արդյունքում հավաքված ողջ գումարը կուղղվի պուրակի վերանորոգմանը: ՑՎնաձորի քաղաքապետարանը և ՎՊՄԻ-ի Ուսանողական ծրագրային թիմը կո՛չ ենք անում վանաձորցի անհատներին, գործարարներին, անհատ ձեռներեցներին անմասն չմնալ մեր քաղաքի բարեկարգումից և շենացումից, մասնակցել միջոցառմանը և կատարել սեփական ներդրումները: