- Վանաձոր - http://vanadzor.am -

Ծաղկի տոն

Posted By Vanadzor On July 11, 2016 @ 14:36 In Լուրեր | No Comments

Ավանդական Ծաղկի տոն համաքաղաքային տոնախմբությունն այս տարի ևս իր շուրջը համախմբեց մարզկենտրոն Վանաձորի երաժշտական համույթներին, արվեստի դպրոցների,  ՆՈՒՀ-երի, ինչպես նաև  քաղաքի երաժշտասեր հասարակությանը: Նպատակը կրկին օրը տոն դարձնելն էր ու մարդկանց ժպիտ պարգևելը:

Թեև եղանակն անբարեհաճ գտնվեց և կիրակին արևոտ չէր, այնուամենայնիվ, միջոցառումը կայացավ: Նախ երիտասարդները տոնի հյուրերին բաժանեցին նախօրեին Թեժ լեռան հովտից հավաքած ծաղիկներն ու ծաղկեպսակները, ապա ներկայացվեցին երկու տասնայակից ավելի գեղարվեստական համարներ, գեղեցիկ ծաղկային կոմպոզիցիաներ թղթից, կտորեղենից, փուչիկներից և այլն: Ցերեկույթը համեմվեց համերգային ծրագրով: Ցուցահանդեսներով հանդես եկան քաղաքի մշակույթի տները, իսկ սաները գեղանկարչության բաց դաս անցկացրին հենց Սայաթ-Նովայի զբոսայգում:

Տոնակատարության անբաժանելի մասն էր կազմում ծաղկասերների մրցույթը: Հայտատուները մրցակցում էին մի քանի անվանակարգերում, այդ թվում՝ ծաղկաշատ հիմնարկություն, լավագույն ձևավորված դեկորատիվ ծաղիկներ, լավագույն խնամված ծաղկանոց, ծաղկաշատ բակ և օրինակելի խնամված բակ: Մրցույթում հաղթող ճանաչված անձիք և կազմակերպությունները արժանացան խրախուսանքի և պատվոգրերի: Խոսելով տոնակատարության այս և անցած տարիների տարբերությունների մասին, ՎՔ կրթության և մշակույթի բաժնի պետ Գոռ Բադյանը թվեց ձեռքբերումներից մի քանիսը:

[1]


Article printed from Վանաձոր: http://vanadzor.am

URL to article: http://vanadzor.am/tsaxki-ton/

URLs in this post:

[1] : http://vanadzor.am/vanadzor/uploads/2016/07/P1510027.jpg

[2] Facebook0: https://www.facebook.com/sharer/sharer.php?u=http%3A%2F%2Fvanadzor.am%2Ftsaxki-ton%2F&t=%D4%BE%D5%A1%D5%B2%D5%AF%D5%AB+%D5%BF%D5%B8%D5%B6

[3] Twitter: https://twitter.com/intent/tweet?text=%D4%BE%D5%A1%D5%B2%D5%AF%D5%AB+%D5%BF%D5%B8%D5%B6&url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Ftsaxki-ton%2F

[4] Google+0: https://plus.google.com/share?url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Ftsaxki-ton%2F

[5] Pinterest0: #

Copyright © 2017 Վանաձոր. All rights reserved.